Սարի թաղում մեքենա է կողաշրջվել Եթե ճիշտ օգտագործենք այս ժամանակը, կարող ենք վերաիմաստավորել դպրոցն ու կրթությունը. ԿԳՄՍ փոխնախարար Երևանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց Սիրիացի վարձկանները չեն հանձնվել և գտնվում են Հայաստանում. Tert.am Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և չեն կարողացել իջնել. նրանցից մեկի վիճակը ծանր է Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Թաթոյանը` ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելու մասին 

«Հրապարակ». ՍԴ-ից ներքին ինֆորմացիան դուրս հանողը Արման Դիլանյանն է

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրել է.

«Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում: Հրայր Թովմասյանի գալուց ի վեր որոշ բաներ փոխվեցին, բայց ներքին խոհանոցը, միեւնույն է, անհասանելի էր նաեւ նրա պաշտոնավարման շրջանում եւ անգամ ՍԴ աշխատակիցներին: Սակայն իրավիճակը որոշակիորեն փոխվեց, երբ ՍԴ-ում հայտնվեցին սկզբում Արման Դիլանյանը, ապա՝ Վահե Գրիգորյանը: Իմիջիայլոց, Արման Դիլանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հարցում, ասում են, նշանակալի ազդեցություն են ունեցել Հրայր Թովմասյանի հետ վերջինիս վաղեմի մտերիմ հարաբերությունները: Ինչպես ասում են՝ «ոչ մի լավություն անպատիժ չի մնում»:

Այժմ ՍԴ ներքին խոհանոցից արտահոսքի դեպքերը շատացել են, եւ հաշվի առնելով այն, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, ուստի շատ բանից տեղյակ չէ, ներքին ինֆորմացիան դուրս հանողը մնում է Արման Դիլանյանը: Հատկապես վերջին ժամանակներում բավականին մեծ ճշգրտությամբ հանրությանն են ներկայացվում ներքին քննարկումները, նիստուկացը, անգամ դառնում են Հ1-ի, «Ազատություն» ռադիոկայանի ու 1in.am կայքի սեփականությունը: Երբեմն բառացի տեղեկություններ են տարածվում ՍԴ քննարկումներից, առանձին դատավորների դիրքորոշումներից եւ այլն։

Այն, որ Արման Դիլանյանն ինչ-որ ակնկալիքներ ունի նոր իշխանություններից ու ջերմ հարաբերություններ է հաստատել ինքնահռչակ «ՍԴ նախագահ» Վահե Գրիգորյանի հետ, Սահմանադրական դատարանում դրա մասին խոսում են որպես հանրահայտ փաստի: Արման Դիլանյանը նաեւ Արարատ Միրզոյանի քվոտայով Ազգային ժողովում հայտնված Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի սանիկն է, որն էլ ստանձնել է ԱԺ-ում Վահե Գրիգորյանի պաշտպանության դերը, որից սահուն հրաժարվեց անգամ իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը: Վահե Գրիգորյանը ՍԴ-ում շփվում է բացառապես Արման Դիլանյանի հետ, իրար կաբինետից դուրս չեն գալիս՝ ընդմիջումները միասին են անում։ Երբեմն նրանց է միանում Վլադիմիր Վարդանյանը։ Զավեշտալի փաստ․ անգամ Վահե Գրիգորյանի ավտոմենքենան լվանալու է տանում Արման Դիլանյանի վարորդը։ Իսկ ՍԴ աշխատակազմում Վլադիմիր Վարդանյանի նախկին կողմնակիցները Վահե Գրիգորյանի արտահաստիքային օգնականների գործառույթն են ստանձնել։

Այս օրերին Դիլանյանի եւ Գրիգորյանի՝ իրար կաբինետից դուրս չգալը մեկնաբանում են նրանով, որ Վահեն օգնում է կամ հենց ինքն է գրում Արման Դիլանյանի հատուկ կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով: ՍԴ քննարկումների ժամանակ, ասում են, տպավորություն է, որ ոչ թե Արմանն է խոսում, այլ Վահե Գրիգորյանը՝ իր «խոսնակի»՝ Արման Դիլանյանի շուրթերով: Բայց ՍԴ-ում կարծում են, որ Վահե Գրիգորյանը երկար չի մնա ՍԴ-ում, խոսում են, որ նա լրջագույն խնդիրներ ունի Նիկոլի թիմի հետ, ու Վահեին առաջ հրողը նախկինում էլ եղել են տերպետրոսյանական թեւն ու «Սասնա ծռերը», որոնց հետ հիմա էլ Նիկոլն ունի որոշակի խնդիրներ: Ու անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՍԴ թնջուկը, համակարգում կարծում են, որ «Վահեն գնացող է, Հրայրը՝ մնացող»: Մի նրբերանգ էլ․ եթե մինչեւ Վահեի՝ ՍԴ-ում հայտնվելը Արմանը համարվում էր Հրայրի ամենամտերիմներից մեկը, ապա դա հիմա կարելի է ասել մեծ վերապահումով: Ուստի Արմանը եւս կարող է լինել գնացողների շարքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարին հրավիրել են ԱԱԾ` բացատրություններ տալուՍարի թաղում մեքենա է կողաշրջվել Եթե ճիշտ օգտագործենք այս ժամանակը, կարող ենք վերաիմաստավորել դպրոցն ու կրթությունը. ԿԳՄՍ փոխնախարար Երևանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Շիրակ ԹորոսյանըԱվտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներԱբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց Սիրիացի վարձկանները չեն հանձնվել և գտնվում են Հայաստանում. Tert.am Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և չեն կարողացել իջնել. նրանցից մեկի վիճակը ծանր է Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Թաթոյանը` ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելու մասին Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան Հաշմանդամության խումբ չունեցող զինծառայողները կօգտվեն պետական աջակցությունից ՃՈ-ն հրապարակել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը (տեսանյութ) Շիրակի մարզպետ է նշանակվելու առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը. Mediaport Իշխանության արտացոլանքն այսօր փողոցում է. Թեհմինա ՎարդանյանՍերգեյ Բագրատյանը ներկայացրել է Դավիթ Անանյանին ուղարկված հրավերի ապացույցները Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառումԱմուլսարը կշահագործվի՞. ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանություններըԳարիկ Մարտիրոսյանը НТВ-ի եթերում խուսափել է «Ազերչայ»-ի գովազդիցԳյումրիում 70-ամյա միայնակ կին է մահացել ցրտահարությունից Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից․ վարձկան Կնոջ սիրտը վկայել էր` ոստիկան Վազգեն Գրիգորյանն ու ծառայակից ընկերները զոհվել էին Շուշիում (տեսանյութ)ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներինՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. «Փաստինֆո»Մեծ թվով վթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզումԱրայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունԼեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել՝ Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով ԱՀ նախագահի աշխատակազմի` 2021թ-ի բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսը կազմում է 809 մլն դրամԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի ու հատկապես պատերազմից տուժածների կողքին. ԵՄ դեսպան Արսեն Թորոսյանը դե յուրե գնաց, բայց իրականում որեւէ բան չի փոխվել․ Լուսինե Բադալյան Իշխանազավթ դավաճանները միևնույնն է թուրքին տալիս են այն, ինչ ուզում են. Կարեն ԱվագյանԴու սատարել ես այն իշխանությանը, ով պատճառ դարձավ շուրջ 7000 երեխու մահվան. Հովհաննիսյանը՝ Բաղդասարյանին«Սպիտակ բանակի զինվորը կարևորում է պատերազմում սառը դատելու կարողությունը»2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՍԴ դատավորները 13,4 մլն դրամ պարգևավճար են ստացել «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշի հանձնողներին». Ռուբեն Մելիքյան Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին․ փաստաբանական թիմ NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում. News.am Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը Հայաստան չի դադարել. փոխնախարար «Այս տանը տեղ չկա ձեզ համար». Գերմանիայում թուրք ազգայնականները թիրախավորել են հայերինՔոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն․ ԱՀ ԿԳՄՆ Օմեգա-արոն ԱԱԾ-ին տեղեկություններ է փոխանցել նաև իրեն շրջապատող անձանց վերաբերյալ. Թաթուլ ՊետրոսյանՀայտնում եմ, որ պատգամավորը ստում է. Դավիթ Անանյան«Ամոթ չե՞ք անում». ԿԳՄՍ փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ (տեսանյութ)Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Իշխան ՍաղաթելյանԷդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ. քննարկվել է մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքներըՊետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը (տեսանյութ)
Ամենադիտված