Եթե շունը գիշերը վրաս հարձակվի, թողնեմ կծի՞, թե՞ բանակցեմ․ Միքայելյանը՝ Զոհրաբյանին (տեսանյութ)
ПолитическиеԱժ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Վահե Էնֆիաջյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը Նաիրա Զոհրաբյանն է։
Նախագծով սահմանվում է տուգանք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց, որ հարևան պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցրել է՝ եթե գիշերը քայլելիս շները հարձակվեն, ի՞նչ է անելու։
«Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթա, ի՞նչ պիտի անես։ Կամ էլ բանակցես», – կատակեց Միքայելյանը։