Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե ինձ նշանակեն ոստիկանապետ․ Քրիստինե Պողոսյան (տեսանյութ)
ՔաղաքականԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դիմելով հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանին, ասաց․
«Պատկերացրեք, որ Ձեր առաջարկը ընդունվում է, և իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ քաղաքականացված և կուսակցական Քրիստինե Պողոսյանին նշանակել ոստիկանապետ, ասում է՝ մանդատը դիր, գնա ոստիկանապետ, ասում է՝ իշխանական ուժը կարծում է, որ այդտեղ դու ավելի օգտակար ես։ Ինչպե՞ս դրան կվերաբերվեք Դուք անձամբ և ԼՀ կուսակցությունը»։