Անաստասիա Զավորոտնյուկը վերակենդանացման բաժանմունքում է
ՌուսաստանՀայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Super պարբերականը հայտնում է, որ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել։ Տեղեկություններ կան, որ Անաստասիան ծայրահեղ ծանր վիճակում է։
Mash–ի տվյալների համաձայն` դերասանուհին ավելի քան երկու շաբաթ առաջ է հիվանդանոց տեղափոխվել։ Այսօր նրա վիճակը վատացել է, ուղեղի այտուց է սկսվել։