Եվրո, ֆրանկ, դոլար. ի՞նչ են հայտարարագրել «հեղափոխական» նախարարները
ՎերլուծականՀՀ կառավարության անդամները շարունակում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացնել իրենց տարեկան հայտարարագրերը: Մենք առանձնացրել ենք թերևս ամենահետաքրքիրները, որտեղ փայլուն երևում է պաշտոնյաների եկամուտների կոնտրաստը:
Զառուհի Բաթոյանը չի հայտարարագրել անշարժ կամ շարժական որևէ գույք, ինչպես նաև ձեռք բերված կամ օտարված արժեթղթեր կամ ներդրումներ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են
4,404,765.00 ՀՀ դրամ, որևէ այլ տեղեկություն սոցապ նախարարի հայտարարագիրը չի պարունակում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր տարեկան հայտարարագրում նշել է 5,000.00 ՀՀ դրամի արժեթղթեր: 1,220.00 եվրո, 6,755,000.00 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում 18,186,322.00 ՀՀ դրամ:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր տարեկան հայտարարագրում նշել է 30,508,000.00 ՀՀ դրամ արժողությամբ բնակարան և 3,500,000.00 ՀՀ դրամ արժողությամբ ավտոտնակ: 23,000.00 ԱՄՆ դոլարի պարտատոմս, 2,953,000.00 ՀՀ դրամի փոխառություն, 896.52 ֆրանկ, 1,800,000.00 հհ դրամ, 3,000.00 ԱՄՆ դոլար, 1,500.00 եվրո: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են 33,342,073.00 ՀՀ դրամ:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագրում վերջինս նշել է 2,300,000.00 ՀՀ դրամ, և 2,000.00 ԱՄՆ դոլար: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում կազմել են 8,827,168.00 ՀՀ դրամ;