«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը խոսել է Մխիթարյանի` առաջիկա խաղին հնարավոր մասնակցության մասին
Սպորտ«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո ֆոնսեկան Իտալիայի առաջնության շրջանակներում «Սասուոլո»-ի դեմ կայանալիք խաղից առաջ հանդիպել է լրագրողներին:
Մարզիչը խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ առաջիկա խաղին հնարավոր մասնակցության մասին.
«Չեմ ասի, թե ով կխաղա վաղվա հանդիպմանը և ով` ոչ: Չեմ ցանկանում հայտնել մեր մարտավարությունը Մխիթարյանը լավ մարզավիճակում է և կարող է խաղալ վաղը»,- մարզչի խոսքը մեջբերում է football-italia.net-ը:
Նշենք, որ «Ռոմա»-ի ու «Սասուոլո»-ի միջև հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 15-ին: