Լևոն Արոնյանը երրորդ շրջանում է
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում է:
Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը կիսեց միավոր մրցակից Իրանից Փարհամ Մաղսուդլու հետ և քանի որ առաջին պարտիայում առավելության էր հասել, դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ` երրորդ շրջան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն արագ և կայծակնային շախմատում կպայքարի Չինաստանից Դին Լիժենի հետ: Հաղթելու դեպքում Մովսեսյանը ևս դուրս կգա երրորդ փուլ: