«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Կրոսի համար վճարել 75 մլն
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող Տոնի Կրոսին:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի խաղացողին ցանկանում է ձեռք բերել այս ձմռանը:
Անգլիական կողմը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 75 մլն եվրո:
Ավելի վաղ Կրոսը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ» կարող էր տեղափոխվել դեռևս 2014թ-ին, սակայն այդ ժամանակ բանակցությունները հաջողություն չեն ունեցել:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 4 տուրերից հետո Կրոսն իր ակտիվում ունի մեկ գոլ: