Մահացել է Արամ Ա կաթողիկոսի մայրը
ОбществоԲեյրութում մահացել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը։
Այս մասին տեղեկացանք Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։
Տիրամայր Լուսին Քեշիշյանի (ծնված 1928-ին) հրաժեշտի վերջին արարողությունը կատարվելու է առաջիկա չորեքշաբթի օրը, Անթիլիասի մայրավանքում։