Չեչենները շնորհակալություն են հայտնել Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար (տեսանյութ)
ՏեսանյութերՉեչեննները շնորհակալություն են հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին մոգության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով «Кавказский Узел» լրատվական գործակալությանը:
Չեչնիայի բնակիչները իրենց երախտագիտությունն են հայտնել Սեքինատ Իբրահիմովի ձերբակալության համար, ով մեղադրվում է մոգական ծառայություններ մատուցելու մեջ:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր քննադատել են իշխանություններին կնոջ ձերբակալության համար: Նրանք իշխանության գործողությունները համարել են հիմարություն և հիշեցրել, որ նման կերպ է վարվել Ինկվիզիցիան միջին դարերում:
Նշենք, որ «Грозный» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել գուշակի ձերբակալության վերաբերյալ: Սեքինատը հայտնել է, որ զղջում է իր արարքների համար և ներողություն է խնդրել տեսախցիկի առջև: