Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
PoliticalՍեպտեմբերի 16-ից 17-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ: