Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ գործարարներին
ՔաղաքականՍփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակի հետ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Գործարարներն իրենց հուզող հարցերն ու տեսակետներն են ներկայացրել, պատրաստակամություն հայտնել կանգնել պետության կողքին, աջակցել և ներդրումներ կատարել:
Նրանք նաև հույս են հայտնել, որ պետությունն էլ իրենց կողքին կկանգնի, կդյուրինացնի ներդրումային քաղաքականությունն ու հարկային բեռի թեթևացումներ կկատարի: Զարեհ Սինանյանը պատասխանել է հարցերին, մանրամասն խոսել Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին: