Ես էլ էի հրավիրված քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը. Ավետիք Իշխանյանը մանրամասնում է
BlogosphereՍ․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձեւաչափն, այսպես կոչված «Chatham House» տարբերակով է, այսինքն քննարկումը կրում է փակ բնույթ։ Այնպես որ, ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, եւ որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն՝ աղավաղված չներկայացվեին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետեւյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․» , եւ օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռեւս չեն պատկերացնում։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր եւ թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ»,– նշել է նա։