Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
СпортՀայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում:
Առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Սաոսուոլո»-ին: Դաշտի տերերը հաղթեցին 4:2 հաշվով:
Խաղի 12-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի խաղացող Բրիան Կրիստանտեն, 19-րդ րոպեին Էդին Ջեկոն խփեց իր թիմի երկրորդ գոլը:
Նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ նաև «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը (22'): Դաշտի տերերի 4-րդ գոլի հեղինակը 33-րդ րոպեին դարձավ Ջասթին Կլյուվերտը:
Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Դոմենիկո Բերարդին (53', 72'):