Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից
СпортՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության երկրորդ փուլի թայ-բրեյքում Մովսեսյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ և պարտվեց:
Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը
Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: