00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շուրջ 15 մլն դրամ՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային պաստառների համար Բոլոր իշխանությունները ձևավորում են իրենց ենթարկվող արվեստագետների կաստա․ կինոռեժիսորը հակընդդեմ հայց կներկայացնի Արմեն Ամիրյանի դեմ (տեսանյութ)Մի ամբողջ կոլեկտիվի ասել են՝ դիմում գրե՛ք, ազատվե՛ք. ի՞նչ է կատարվում ջազ-քոլեջում. ՏԵՍԱՆՅՈւԹՏարակուսելի դպրոցական ծրագրեր. ինչու՞ է ստորադասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան․ հարցում (տեսանյութ)Արաքս, Անի, Երերույք. նախագահի նոր ֆոտոշարքըՈրոշ մարդիկ լկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերին․ Զոհրաբյան Ախտահանվել են տնային կոնտակտավորների օջախներն ու մեկուսացման վայրերը ԼՀԿ պատգամավորը դիմել է ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարինԲրիտանական տաճարում տեղադրվել է «Խորհրդավոր ընթրիքը»՝ սևական Հիսուս Քրիստոսի արտապատկերումով (տեսանյութ)

«Մեր ընտրությունն է՝ լինել մա՞րդ, թե՞ տականք, ապրե՞լ, թե՞ մահանալ…». Արտակ Հերիքյան

Երբ ես ծնվեցի…« »

Երբ ծնվեցի, ինչպես բոլորը, շարունակեցի պայքարը իմ յուրահատկությունը պաշտպանելու, նոր հաղթանակներ տանելու համար: Ի՞նչ նկատի ունեմ. լույս աշխարհ եկող ամեն մարդ հաղթած է, ծնունդը հաղթանակ է միլիոնների հանդեպ: Բեղմնավորման պահից սկսած՝ մարդն արդեն ընտրյալ է: Միլիոնավոր բջիջներից միմիայն մեկին՝ ամենայուրահատուկին է վիճակվում պտուղ դառնալ կնոջ կրծքի տակ:

Երբեմն կարոտում եմ մանկությունս…

Ամեն օր վերապրում եմ մանկությունս, քանի դեռ կարող եմ գլուխս դնել մորս ծնկներին, քանի դեռ իմ հուսահատության, զայրույթի պահերին մայրս նորից ու նորից պատմում է նաեւ բարությամբ ու սիրով լի աշխարհի մասին:

Մեր ընտանիքում միշտ…

Մեր տանը գրեթե ամեն երեկո պոեզիա էին կարդում: Խաղի պես մի բան էր. քույրերիցս մեկը վերցնում էր գիրքը, մյուսներս որևէ էջի համար էինք ասում, եւ նա կարդում էր այդ էջին գրվածը: Ինձ թվում էր՝ ամեն բանաստեղծություն արտահայտում է էջի համարը ասողի՝ այդ պահի տրամադրությունը: Ու, ինչպես բոլոր մանկական խաղերը, այդ խաղն էլ հաճախ վեճով էր ավարտվում, երբ մեկը մյուսին մեղադրում էր լավ չկարդալու համար ու փորձում՝ խլել գիրքը (ժպտում է):

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս…

Մարդկանց բազմազանությունն ընդունել, որպես մոլորակի հարստություն, գնահատել ամեն մեկին, փորձել հասկանալ բոլորին, տեսնել ամենալավը մարդու մեջ: Սիրով, համբերությամբ, խոնարհությամբ զինաթափել ատելության թույնով ինքն իրեն մաշող մրցակցին:

Իմ մեծագույն ուսուցիչը եղել է…

Կյանքն ամեն օր, ամեն րոպե ուսուցչություն է անում: Պետք է պարզապես խելոք աշակերտ լինել:

Լրագրությունն իմ ինքնաարտահայտման ուրույն ճանապարհն է…

Լրագրությունն ինձ վերստեղծել է. սովորեցրել կասկածել, լինել ավելի համարձակ, արդարության զգացումն է սրել երեւի… Միշտ հավատացել եմ, որ լրագրությունը կփոխի աշխարհը, կդարձնի ավելի լավը, բայց երբեմն հիասթափվել եմ՝ տեսնելով, թե ինչպես է փողի, շահի աշխարհը փոխում լրագրությունը, փոխում լրագրողին: Բայց ինչ էլ որ լինի լրագրությունը, առանց դրա աշխարհը ավելի վատը կլինի: Ինչպես ամերիկյան մի ֆիլմի հերոս լրագրողն է ասում, «եթե մենք հարցեր չտանք, Ամերիկայի ժողովուրդը կպարտվի»:

Կյանքը լիարժեք է, երբ…

Մարդը գիտի այն լցնել թեկուզ շատ փոքր ուրախություններով: Կյանքը երբեք լիարժեք չի լինի, եթե գլխովին ներքաշվես սպառողական հասարակության թելադրած նյութապաշտական հոգեմաշ մրցավազքի մեջ:

Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ…

Դժվարությունը եթե չի սպանում, ուժեղացնում է: Իմաստուններն են ասել:

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ…

Փորձում եմ հաճախ հետ չնայել: Հետ նայելիս, կարող ես չնկատել, որ ոտքդ քարի է դեմ առել, կարող ես սայթաքել:

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է…

Բարձր գրականությունը, որն օգնում է ապրել. հավատալ, հուսալ, սիրել:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ…

Համբուրում եմ աղջկաս:

Քաղաքում կա մի եկեղեցի, որն ամենասիրելին է…

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է:

Մարդկությունն այսօր կարիք ունի…

Մարդիկ այսօր եւ միշտ կարիք ունեն հացը արդար կիսելու. ամերիկացիներն ամեն օր 150 հազար տոննա սնունդ են թափում, մինչդեռ եմենցին 150 գրամ հաց չունի սովից լաց լինող իր երեխայի համար: Եմենում ամեն օր ութ երեխա է մահանում սովից:

Մարդը սկսում է մահանալ, երբ…

Հայելու մեջ նայելիս՝ ինքն իրեն այլևս չի ճանաչում: Երբ հայելու միջից նայում է ինքն իրեն դավաճանած մի օտարական՝ կյանքի հանդեպ չարությամբ լցված աչքերով: Աչքերը չպղտորելու, մարդուն մարդու մեջ չսպանելու համար շատ համառ ջանքեր են պահանջվում, հատկապես, խառնակ ժամանակներում: Բայց, ի վերջո, մեր ընտրությունն է. լինել մա՞րդ, թե՞ տականք, ապրե՞լ, թե՞ մահանալ…

Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ…

«Մի՛ վախեցիր…»-ը: Ասում են՝ Աստվածաշնչում սա գրված է 365 անգամ:

Խորհուրդներ, որոնք կցանկանայի տալ բոլորին․․.

Միայն ամենամտերիմներին խորհուրդ տալու համարձակություն եմ ունենում: Այն էլ ոչ հաճախ:

Զրուցեց Լիլիանա Օսիպյանը

qahana.am

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Հուլ
Ուզում եմ ձեզ հետ կիսվեմ բարի լուրով. Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել1947 թվականի գիտաֆանտաստիկ կինոնկարը կանխատեսել է սմարթֆոնների առաջացումը (տեսանյութ) Կոտայքի մարզում 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար ГАЗель-ինՈստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան«Արարատ-Արմենիան» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Արարատից»50-ամյա Նաոմի Քեմփբելն ամբողջությամբ մերկացել է մետրոյում (լուսանկարներ) Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել Շուրջ 15 մլն դրամ՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային պաստառների համար Ծիծաղում եք մարդկանց վրա, հարգելի իշխանություն. Անի ՍամսոնյանՀուլիսի 10-ից Հանրապետության տարածքում ճանապարհային նոր նշաններ են ավելանալու Ադրբեջանցի օգտատերերը հարձակվել են ՀՀ ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջի վրա Հայկական ֆուտբոլի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի եկեղեցում՝ վաղը՝ ժամը 18:00-ին. Երևանի փոխքաղաքպետ Կանայք կարանտինից հետո ներքնազգեստի ցուցադրություն են կազմակերպել փողոցում Ո՞րն է լինելու ապագա Հայաստանի տեսլականը. Արտակ ԶաքարյանԱդրբեջանում ձերբակալվել են արտգործնախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ․ InterfaxԳայանե Ասլամազյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը (լուսանկարներ)«Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր«Նոա»-ն հաղթեց «Շիրակ»-ին Ինչ չվերթներ են սպասվում առաջիկա օրերին. Քաղավիացիայի կոմիտեն նոր տեղեկություն է հրապարակել«Արմավիր» ՔԿՀ-ում՝ հանձնուքի մեջ, հայտնաբերվել է 3147 դեղահաբ և այլ արգելված իրեր «Քեզ երկա՜ր էի սպասել...». Արփի Գաբրիելյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակելԱրտավանի արջերին հիշո՞ւմ եք. վերջերս տեսախցիկը նրանցից մեկին ֆիքսել է նորից. ԲՀՀ Հայաստան Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով. Հակոբ ԿարապետյանՃՈ ուժեղացված ծառայություն մարզերի որոշ քաղաքներում․ հայտնաբերվել է 77 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) ՍԱՏՄ տեսուչները «Նոր Զովք» առևտրի կենտրոնում խախտումներ են արձանագրել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս այլևս չգովաբանել հայ-ռուսական հարաբերությունները փչացնող նիկոլներին. ՀարությունյանՀայտնի են օտար լեզուների քննության գնահատականները Արցախի նախագահը Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրելԱրթիկում 21-ամյա երիտասարդին դանակահարել էր մորաքրոջ ամուսինը. ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱԳՆ-ն դարձել է մեր անկապության խորհրդանիշը. Արմեն ԴարբինյանԲաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծՆախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ (տեսանյութ)Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա ԶոհրաբյանՀուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ) Բոլոր իշխանությունները ձևավորում են իրենց ենթարկվող արվեստագետների կաստա․ կինոռեժիսորը հակընդդեմ հայց կներկայացնի Արմեն Ամիրյանի դեմ (տեսանյութ)Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ Մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. վարչապետՄի ամբողջ կոլեկտիվի ասել են՝ դիմում գրե՛ք, ազատվե՛ք. ի՞նչ է կատարվում ջազ-քոլեջում. ՏԵՍԱՆՅՈւԹՆիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանափակումների ռեժիմին վերադառնալըԿատարված թեստերի մոտ 30%-ն արձանագրվում է որպես նոր դրական դեպք. ԹորոսյանՍԴ դատավորների և նախագահի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. «Փաստինֆո» ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղԱրտաշատի ԲԿ-ում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 29 դեպքԱնգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Սաութհեմփթոնին»Տարակուսելի դպրոցական ծրագրեր. ինչու՞ է ստորադասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան․ հարցում (տեսանյութ)Արաքս, Անի, Երերույք. նախագահի նոր ֆոտոշարքը«Նապոլին» հաղթեց «Ռոմային» և հասավ նրան Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակումՈրոշ մարդիկ լկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերին․ Զոհրաբյան Ախտահանվել են տնային կոնտակտավորների օջախներն ու մեկուսացման վայրերը
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Ֆոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըԶավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ «Օրը ցերեկով, Երևան. սա է Նիկոլի երազած Հայաստանը» Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Ընտանիքը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում. Աննա Հակոբյանը նրանց վտարում է տրամադրված բնակարանից (տեսանյութ)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Ֆոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենԿրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումը
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԼույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Ֆոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են