Սամվել Կարապետյանը 200 հազար դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար Ամուլսարում իրավիճակը լարվեց. բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը Երևանի 60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ (տեսանյութ) 138 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները» Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն Մարուքյան Արմավիրի մարզում բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. ավտոբուսում եղել է 40 ուղևոր 

Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություններին

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեք մտահոգություններին: Մտահոգությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշմանը, ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը:

«Հետևելով ՀՀ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները.

Առաջին` սեպտեմբերի 4-ին ՍԴ կայացրած որոշման մասով

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողը ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

Ի հավելումն՝ ՍԴՈ-1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործով համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և, ըստ էության, արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լիներ, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը և հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Ընդ որում՝ այս ճանապարհով (զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից) կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական և քաղաքական կարևորություն ունի Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է ՍԴՈ-1476 որոշման բովանդակությանը, ապա կարելի է վստահաբար նշել, որ առանց որևէ առերեւույթ հիմնավորման Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներից: 

Երկրորդ` Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված ՍԴ դիմումների մասով

Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 եւ ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը:

Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ Ազգային ժողովին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործերով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ և դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող: 

Երրորդ` սահմանադրական դատարանի ինքնավարության և քաղաքական ազդեցության մասով

Ավելորդ չեմ համարում նշել, որ 2018թ. ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018թ. մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հ. Թովմասյանի մինչեւ 2035թ նախատեսվող պաշտոնավարումն ըստ էության զրկել են ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից:

Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ: 
  
Կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, իր իրավասությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»,- ասաց Միրզոյանը:

Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից (տեսանյութ)Սամվել Կարապետյանը 200 հազար դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համարՄետրոն և հեծանիվը՝ ձեզ, «ջիփերը»՝ մեզ. ինչպես թավիշը վերածվեց օլիգարխիայիԱմուլսարում իրավիճակը լարվեց. բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև Շմայսի «գաղտնի» հեռախոսազրույցը Զնդանի հետ հայտնվել է ցանցում. ինչ է պատմում որդու ազատման մասին (տեսանյութ) Իտալիայի Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը Երևանի 60-ամյա բնակչուհու հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի. հարուցվել է քրգործ (տեսանյութ)138 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները»ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ․ վարչապետի խոսնակ Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիԱրտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Էդմոն ՄարուքյանՀայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությանը չպետք է ՌԴ-ում բախումների հիմքեր ստեղծի. Մեդվեդև Զարեհ Սինանյանը կապի մեջ է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Արմավիրի մարզում բախվել են ատոմակայանին պատկանող մարդատար ավտոբուսն ու Toyota-ն. ավտոբուսում եղել է 40 ուղևորԵրկարացնե՞լ արտակարգ դրությունը, թե՞ ոչ. ի՞նչ են ուզում քաղաքացիները (տեսանյութ)Քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը. Արթուր Դանիելյանի փաստաբան Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 300 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 68. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեցԱմուլսարի պահապանները վերսկսում են բողոքի ակցիան. ուղիղՍա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կրթության չափորոշիչների մասին Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. պարզաբանում է վարչապետ Փաշինյանը Ոստիկանությունում տխրել են․ Տիգրան Եսայանի կարիքը համակարգում զգալու ենԱրտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. կվերանայվեն հանրահավաքներ անցկացնելու հարցերըԱրթուր Վանեցյանը զրուցել է Արամ Ա-ի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր. վարչապետՎարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներինՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Նախագահն անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին Սայլը տեղից չի շարժվում․ մետրոյի նոր կայարանների գործարկումը հարցականի տակ է (տեսանյութ)Վարչապետը կարևորել է հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումները Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը փորձում են ամուսնությունը փրկել Կարիբյան ծովի մասնավոր կղզում (լուսանկար)Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ Զինվորական երդման արարողություններին բացառվելու են տեսակցություններն ու ընդունելությունները. ՊՆ Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան (ֆոտո) Անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ առաջադրում է նախորդ անգամ չընտրված ՍԴ դատավորի թեկնածուին. Նիկոլայ Բաղդասարյան Հայաստանի օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին. Նիկոլ Փաշինյան Լիլի Մորտոն Դուբայից սեքսուալ լուսանկար է հրապարակել Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է այնտեղ գտնվող հայ խաղաղապահների հետ․ Աննա Նաղդալյան Սանչոն հնգամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. The GuardianԶգեստների «ճակատամարտ». Քսենիա Սոբչակն ընդդեմ Մարինա ԱլեքսանդրովայիՀայ դպրոցը արարողը եկեղեցին է, իսկ կառավարությունը լուրջ չի ընդունում եկեղեցու կարծիքը. սրբազան«Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր․ Աննա Հակոբյանը՝ Լիբանանի նախագահի տիկնոջը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է երկրի հացահատիկի գրեթե ողջ պաշարը․ ReutersԿորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին». Panorama.am «Шёлковый Путь»-ի տնօրեն ներկայացող Սարիբեկ Գևորգյանը ստել է. նրա՝ հայերին օգնելու ցանկությունը միֆ էր (տեսանյութ)Նախագահը ստացել է փոխոստիկանապետին աշխատանքից ազատելու մասին վարչապետի առաջարկությունը «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում
Ամենադիտված