Նա արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է իր հայտարարություններն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին (տեսանյութ)
PoliticalՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներից մեկը մեջբերեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի հետևյալ հատվածը.
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտք»:
Հարցին՝ արդյո՞ք սա իր վարած քաղաքականության գնահատականն է, վարչապետը պատասխանեց.
«Նա փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր հայտարարությունները: Ես սովորաբար արձագանքում եմ այն հայտարարություններին, որ անձամբ կարդացել եմ: Կկարդամ, կծանոթանամ, և եթե հարկ լինի անել մեկնաբանություններ՝ կանեմ այդ մեկնաբանությունները»: