00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին «Ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ ՍԴ անդամները հրաժարական չեն տա»Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Կառավարությունը տարբեր հնարքներով փորձում է փրկել սնանկացման եզրին գտնվող Լիդիանին. «Սասնա ծռեր»Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստան․ ՀՀ գլխավոր դատախազությունԱտոմակայանում աշխատավարձերի բարձրացում չի սպասվում․ միջին աշխատավարձը 360 հազար դրամ էՎերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ Մեսսին չի ընդգրկել «Բարսելոնա»-ի հայատացուցակում`ՉԼ-ի խաղի համարՌամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակ»-ի պարգևատրման ձևաչափըՍա ՍԴ-ի ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվելու և հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու միտում է հետապնդում․ Տոնոյան (տեսանյութ)Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանն ու Լիտվան ունեն համագործակցության շատ թիրախային օրակարգ. Զոհրաբ Մնացականյան

Շատ կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները մշտապես շատ ամուր հիմքերի վրա են եղել և շարունակում են մնալ այդպիսին։ Այս մասին նշել է Լիտվայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր լիտվացի գործընկեր Լինկեվիչուսի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Հարգելի Լինաս, 

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ պաշտոնական այցով գտնվել Վիլնյուսում: Սա Լիտվայի հետ մեր կարևոր օրակարգը քննարկելու առաջին հնարավորությունը չէ: Ինչպես Լինասը նշեց, մենք շատ հնարավորություններ ենք ունեցել՝ բազմակողմ ձևաչափերը և շատ այլ առիթներն ակտիվորեն օգտագործելով երկկողմ օրակարգին անդրադառնալու համար:

Բայց այժմ ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ, քանի որ մենք ունենք շատ թիրախային օրակարգ՝ ուղղված Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Կարծում եմ՝ շատ կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները մշտապես շատ ամուր հիմքերի վրա են եղել և շարունակում են մնալ այդպիսին: Դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջև, որոնք միջազգային հարթակում համեմատաբար փոքր են, սակայն համախմբված են իրենց համերաշխությամբ, իրենց ուժով և անկախության հանդեպ ունեցած վստահությամբ՝ արարելու մեր ազգերի և ժողովուրդների համար: Ուստի, սա է մեր իմացած շատ ամուր հիմքը, որը մենք ունենք և որի վրա կառուցում ենք մեր հարաբերությունները:

Այո՛, մեր հարաբերությունները բազմաոլորտ են և բազմաշերտ: Մենք ավանդաբար շատ լավ գործընկերներ ենք եղել նաև բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, տարածաշրջանային կազմակերպություններում: Անչափ կարևոր է ԵՄ ձևաչափը. Լիտվան ԵՄ շրջանակներում Հայաստանի օրակարգի մեծ աջակիցն է:  

Լինաս, ես իսկապես շատ երախտապարտ եմ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հարցում Ձեր կողմից մեզ ցուցաբերվող աջակցության համար: Մենք հանձնառու ենք արագացնելու այդ գործընթացը և սկսելու երկխոսությունը: Իհարկե, ԵՄ հետ ունենք համագործակցության շատ կարևոր իրավական շրջանակ՝ ՀԸԳՀ-ն, որտեղ մենք բացառիկ հնարավորություններ ունենք՝ ընդլայնելու մեր հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական երկխոսությունը, ազատությունն ու դատական համակարգը, ոլորտային համագործակցությունը, օրենսդրական դաշտի մոտարկումը: Մենք հանձնառու ենք առավել ընդլայնելու այս օրակարգը և օգտագործելու ՀԸԳՀ ընձեռած հնարավորությունները: Եվ այս առումով մենք բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից ցուցաբերվող մեծ աջակցությունը:

Լինասն իր խոսքում նշեց նաև սպայական վերապատրաստման շրջանակներում մեր ունեցած համագործակցության մասին, և իրավական դաշտն այս առումով իրապես օգտակար է: Ավանդաբար, Լիտվան կարևոր գործընկեր է եղել այդ հարցում, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում:

Երկկողմանի օրակարգում մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ կա առաջմղման հրաշալի հնարավորություն, մենք նախանշել ենք այդ ոլորտները: Մենք ժողովուրդներ ենք, որոնք մեծապես ապավինում են իրենց ազգային տաղանդին, իրենց ժողովրդի տաղանդին, ժողովրդի կարողություններին. նորարարությունը, ստեղծարարությունը հանդիսանում են մեր ազգերի զարգացման կարևոր շարժիչ ուժերը: Լիտվայում և Հայաստանում մենք ունենք մեր սեփական փորձը և մենք այժմ աշխատում ենք այս համագործակցությունն ամրապնդելու, որպես կառավարություն՝ օգնելու մեր անմիջական շահառուներին համախմբվելու և ուսումնասիրելու այն ուղիները, որոնցով նրանք կարող են համատեղ աշխատել:

Մենք քննարկեցինք տարբեր ոլորտներ. լինի բիոտեխնոլոգիաներ, ֆինանսական տեխնոլոգիաներ, թե այլ ոլորտ, մենք Հայաստանում մեծապես հետաքրքրված ենք ուսումնասիրել դրանք։ Մենք ունենք նաև մեր ուրույն հետաքրքիր փորձը, մեր հետաքրքիր լավ առաջընթացը տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՏ լուծումների ուղղությամբ: ՏՏ ոլորտը շատ կայացած է Հայաստանում և շատ արագ է զարգանում: Մենք Հայաստանում ունենք ստեղծագործ, խելացի կրթության օրինակներ, որոնցով նույնպես հանձնառու ենք կիսվել մեր լիտվացի գործընկերների հետ։ Ընդհանուր առմամբ, խելացի զարգացումն այն է, ինչ առկա է մեր օրակարգերում՝ և՛ Լիտվայում, և՛ Հայաստանում:

Մենք նաև անդրադարձ կատարեցինք մշակութային համագործակցությանը, մեր ժողովուրդների միջև շփումների խթանմանը և, անշուշտ, կշարունակենք համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում: 

Այսպիսով, մենք համագործակցության սահմաններ չունենք. սա համագործակցություն է ազգերի  միջև, որոնք ունեն փոխադարձ խորը հարգանք և համագործակցության լավ փորձ, լավ արդյունք։ Մենք ունենք լավ քաղաքական երկխոսություն, ակնկալում ենք այցերի շարունակականություն: Իրականում, այց տեղի կունենա շատ շուտով։ 

Մեր համագործակցության խորհրդարանական մակարդակը չափազանց կարևոր է, որը նույնպես ամրապնդվում է: Մեզ մոտ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ խորհրդարանական համագործակցության ակտիվ մակարդակն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ես ներկայացնում եմ մի կառավարություն, որը շատ վստահ է իր մանդատի վրա, ժողովրդի ուժեղ մանդատի վրա. մենք վճռական ենք ամրապնդելու և խորացնելու թավշյա հեղափոխության ուղերձը, այն է՝ ամեն հնարավոր ձևով ամրապնդել ժողովրդավարությունը, ժողովրդավարական կառույցները։ Մեր կառավարությունը, մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում։ Մենք շատ վստահ ենք, թե ով ենք մենք, ինչ ենք անում, և ունենք ամուր վճռականություն՝ իրականացնելու այս բարեփոխումները։

Ամփոփելով խոսքս՝ կրկնեմ, որ շատ ուրախ եմ լինել Լիտվայում, և ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի կոչ անեմ ձեզ այցելել Հայաստան. շատ լավ վայր է, շատ ջերմ և ընկերական, որտեղ շատ հետաքրքիր բաներ կան անելու։ Հիմա, կարծես թե, որոշակիորեն խթանում եմ զբոսաշրջությունը, և շատ վստահ եմ այն ամենում, ինչ ասում եմ, որովհետև դա իսկապես շատ լավ տեղ է այցելելու՝ ընկերական միջավայր, որտեղ Լիտվան, Լիտվայի ժողովուրդը վայելում են խորը հարգանք և որտեղ կգտնեն հրաշալի բարեկամություն։ 

Շնորհակալություն։

Հարց. Ո՞ր ոլորտներում եք տեսնում Լիտվայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյան. Սա հենց այն է, ինչի մասին ես խոսում էի. ի նկատի ունեմ հատկապես այն ոլորտները, որտեղ մեր տնտեսությունը հիմնվում է մարդկային տաղանդի վրա։ Ինչպես նշեցի՝ մենք ունենք շատ հետաքրքիր զարգացումներ ՏՏ ոլորտում, ՏՏ լուծումների ոլորտում, ստեղծարար կրթության ոլորտում: Կան շատ այլ հետաքրքիր օրինակներ, որոնց ներկայացման համար շատ երկար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց սա այն է, ինչ մենք քննարկել ենք։ 

Լիտվան, նմանապես, ունի շատ հետաքրքիր փորձ այն ոլորտներում, որոնք այսօր քննարկել ենք՝ բիոտեխնոլոգիաներ, ֆինանսական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստան վերադառնալուն պես դրանք կներկայացնեմ իմ գործընկերներին՝ անմիջական շահառուներին: Մեր գործն է մերձեցնել այդ շահառուներին, որպեսզի միասին քննարկեն համագործակցության իրական հեռանկարները։ Դրանք այն ոլորտներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար։ Նման շատ ոլորտներ կան, հատկապես որոնք հիմնվում են մարդու մտքի վրա: Գիտություն, կրթություն, առաջադեմ տեխնոլորգիաներ. սրանք այն բնագավառներն են, որտեղ մենք տեսնում ենք հետաքրքրություն, կարևոր ներուժ։ 

Սա պարզապես օրինակ է, որովհետև, ինչպես ասացի, պետք չէ մոռանալ իմ կողմից նշված այլ կարևոր ուղղությունները՝ բազմակողմ հարթակը, ԵՄ շրջանակը, սպայական վերապատրաստումը,  բարեփոխումների գործընթացին առնչություն ունեցող ոլորտները։

Մենք շատ հետաքրքրված ենք ծանոթանալու Լիտվայում որոշ ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին, և իմանալ, թե ինչպես է այդ ամենը իրականացվում այստեղ։ Ինքներդ էլ գիտեք, մենք ընծայված չենք հարուստ ընդերքով, բայց ընծայված ենք մեր ժողովուրդների ներուժի հարցում։

Ուստի, բոլոր ոլորտներում մենք ունենք հետաքրքիր ներուժ և շարունակական համագործակցություն։ Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել այն ոլորտները, որոնք հիմնված են մարդկային տաղանդի, առաջադեմ տեխնոլոգիաների, առաջադեմ գիտության վրա, և որտեղ մենք երկուսս էլ ունենք հետաքրքիր փորձ՝ արժանի կիսվելու, արժանի կառուցելու առավել լավ, խորը համագործակցություն։ 

Շնորհակալություն»։

Լրահոս
10 Դեկ
Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին «Ո՛չ Հրայր Թովմասյանը, ո՛չ ՍԴ անդամները հրաժարական չեն տա»Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Հայտնի է Լուժկովի մահվան պատճառըԿառավարությունը տարբեր հնարքներով փորձում է փրկել սնանկացման եզրին գտնվող Լիդիանին. «Սասնա ծռեր»Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստան․ ՀՀ գլխավոր դատախազությունՋութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Ատոմակայանում աշխատավարձերի բարձրացում չի սպասվում․ միջին աշխատավարձը 360 հազար դրամ էՎերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ Մեսսին չի ընդգրկել «Բարսելոնա»-ի հայատացուցակում`ՉԼ-ի խաղի համարԱտոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին Ռամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակ»-ի պարգևատրման ձևաչափըԴեմ քվեարկած պատգամավորը ինչպես կնայի քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են․ Արսեն ԹորոսյանՍա ՍԴ-ի ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվելու և հեզ ու խոնարհ դատավորներով համալրելու միտում է հետապնդում․ Տոնոյան (տեսանյութ)Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Պիոտրովսկուն` ծննդյան 75-ամյակի առթիվ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Հայաստանում ահռելի թվով նոր աշխատատեղեր են ստեղծվել և այս գործընթացը շարունակվելու է․ Փաշինյան«Ատոմային էլեկտրակայանում օգտագործվող լեզուն ռուսերենն է, ոչ թե հայերենը»Հերիք չի՞ ՀՀԿ-ի ուրվականով վախեցնեք ժողովրդին. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին (տեսանյութ) Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին Թաներ Աքչամը Ցեղասպանության ժխտողականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Լիտվայում Առաջին ընթերցմամբ ընդունվեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը Մի Մանվել Գրիգորյան եք բռնել, մի Ռոբերտ Քոչարյան, էս երկրում էլ օլիգարխ չկա՞ր․ Գորգիսյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ) ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն երկարաձգվեց Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող նախագիծն ընդունվեց ԱԺ-ում Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Իմ ասելիքն ուղղված էր ավելի շատ մեկուսացված լինելուն․ Հրաչյա Հակոբյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասինՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը` ռուս մարզիկների որակազրկման մասին Հայաստանին զենք մատակարարող «ORSIS» -ը հանվել է սև ցուցակիցԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը Չեխիայում հրաձգություն է տեղի ունեցել հիվանդանոցում. առնվազն վեց մարդ զոհվել է Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանի մասին Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Դիտավորություն չենք ուզում տեսնել․ Հակոբ Կարապետյան (լուսանկարներ)Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից. Daily Mail Պետք է անպայման նկատողություն տալ այս վարորդին․ քաղաքացու դժգոհությունը՝ Հակոբ ԿարապետյանինԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը (տեսանյութ) Չեմպիոնների լիգա․ օրվա խաղերը«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել «Ռոմա»-ն նախապատրաստվում է Եվրոպայի լիգային (լուսանկարներ)Աստղագուշակները նշել են այն գույները, որոնք կարող են դժբախտություն բերել 2020 թ-ինՄեր հարկերի հաշվին դատավորներին արտոնյալ պայմաններով թոշակի ենք ուղարկում, որ ի՞նչ լինի․ Գորգիսյան (տեսանյութ)Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ ՓաշինյանԽոսում ենք քաղաքական լեքսիկոնից, բայց օգտագործում ենք գողական բառապաշար․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)Փոխանակ զոհված տղերքի մայրերին մեծ թոշակներ տաք, ՍԴ-ի դատավորներին ե՞ք մեծ կաշառք տալիս․ Մենուա Հարությունյան Վույ-վույ, աման-աման․ մի հատ գտեք ձեզ․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Խոշոր հրդեհ՝ Բաքվում․ այրվում են շինանյութերի շուկայի խանութները (տեսանյութեր)
Ամենադիտված
Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԿասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Ռուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ) «Սերգոն փոխում էր սիգարետը` պատճառաբանելով, որ նախագահնել ա փոխել սիգարետը»
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըԿադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)