ԼՀԿ-ն սպասում է ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմքերի ներկայացմանը
ՀրապարակումներՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի շտապում կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ, քանի դեռ չի ծանոթացել գործընթացի հիմքերին:
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեր խմբակցությանը որևէ մեկը չի դիմել նշված նախաձեռնության հարցով, չկա այն թուղթը, որով նախաձեռնվում է: Երբ կլինի, կմեկնաբանենք: Խորհրդարանական ցանկացած խմբակցություն Սահմանադրական համապատասխան օրենքներով իրավունք ունի նախաձեռնելու ՍԴ դատավորի նկատմամբ նման գործընթաց, և դա խմբակցության իրավունքն է: Խմբակցությունը կնախաձեռնի, կքննարկենք, մեր մոտեցումներով հանդես կգանք»,- ասաց Մարուքյանը:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: