Պայթյուն` Աֆղանստանում նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ. կան զոհեր
ԱշխարհԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, եւս 31-ը վիրավորվել է: Աշրաֆ Ղանին չի տուժել, հայտնում է DW-ն:
Երկրի ՆԳՆ տեղեկություններով՝ պայթյունն իրագործել է մոտոցիկլետով մահապարտը: Եվս երկու պայթյուն են որոտացել Քաբուլում՝ մեկը ԱՄՆ դեսպանատան մոտ, մյուսը՝ ամերիկյան ռազմաբազայի մոտ: Զոհվել է առնվազն 6 մարդ:
Իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ մեկը չի ստանձնել:
Ղանին երկրի ղեկին է 2014 թվականից և կարող է այդ պաշտոնում վերընտրվել մեկ անգամ։ Աֆղանստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 11 օր անց՝ սեպտեմբերի 28-ին։