Մխիթարյանի տրանսֆերն օգնել է փրկել քենիացի կորած տղային (տեսանյութ)
VideoՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը հռոմեական ակումբ օգնել է քենիացի ընտանիքին գտնել իրենց անհետ կորած 13-ամյա տղային:
«Ռոման» սովորաբար յուրաքանչյուր տրանսֆերի մասին հայտարարելիս տեսահոլովակով ներկայացնում է նաև այն երեխաների լուսանկարները, որոնք անհետ կորած են համարվում։
Մխիթարյանի հետ պայամանագրի ստորագրման օրը «Ռոման» տեսահոլովակ էր հրապարակել, որով ողջունել է Մխիթարյանի նորամուտը: Տեսանյութում զուգահեռաբար ցուցադրվել է քենիացի տղայի լուսանկարը, որին մինչ այդ պահը վերջին անգամ տեսել էին 2019-ի օգոստոսին:
«Փայլուն նորություններ: 13-ամյա քենիացի տղան, որին ցուցադրել են Հենրիխ Մխիթարյանի ներկայացման տեսանյութում, գտնվել է և վերամիավորվել ընտանիքի հետ: Նրան հայտնաբերել են «Ռոմայի» կազմում Հայաստանի հավաքականի խաղացողի դեբյուտի օրը»,- ասվում է իտալական թիմի Twitter-ի հաղորդագրության մեջ:
The teenager who featured in the Henrikh Mkhitaryan x @missingchild_ke announcement video was actually found on the day the Armenian international made his #ASRoma goalscoring debut.
We're republishing an edited version of the video to publicise the 11 other missing children