Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 

«Արփի լիճ» ազգային պարկում տեղադրվել են տեսահսկման սարքեր

Հասարակություն

«Արփի լիճ» ազգային պարկում ավարտվել է ներքին ցանցի ձևավորման աշխատանքների առաջին փուլը, որով պարկի տարածքում տեղադրված տեսախցիկների մեծ մասը միացվել է տեսահսկողության միասնական ցանցին: Սա հնարավորություն է տալիս  էականորեն բարձրացնել կապի որակը, հետևաբար՝ նաև պարկի պահպանության և կառավարման մակարդակը:

Պարկում դեղին կոկոռի պոպուլյացիայի պահպանության համար նախորդ տարի կառուցվել են պատվարներ, հիմնվել է նաև ջերմոց: Այս, ինչպես նաև  այլ աշխատանքներ իրականացնելու համար Կովկասի բնության հիմնադրամը /CNF/  2019 թ. ֆինանսական տարվա համար «Արփի լիճ» ազգային պարկին փոխանցել էր 40 հազար եվրո, առաջիկա օրերին նախատեսվում է նույն չափի երկրորդ փոխանցումը: «Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ազգային պարկի ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվում են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, գնվել  են վառելիք, պահեստամասեր, արտահագուստ, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, ձեռք են բերվել տեսախցիկներ, ներդրվել են նորարարական տեխնոլոգիաներ, կատարվել են այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ աշխատանքի համար»,- տեղեկացրեց Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Վերմիշյանը՝ հավելելով, որ  CNF-ի միջոցներով «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի տանիքին տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր, մասնավորապես, էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան և տաք ջրի ստացման արևային ջերմային կայան: Համակարգը ավելի քան 25 տարի կարող է ծառայել՝ ապահովելով ֆինանսների խնայողություն և մեծապես նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը: Սեպտեմբերին  կայանը միացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին: «Մենք հիմնադրամի առաջին իսկ օրվանից աշխատել ենք «Արփի լիճ» ազգային պարկի հետ: Մինչ  այսօր մոտ կես միլիոն եվրո գումար ներդրում ենք  այստեղ իրականացրել և ֆինանսավորել ենք հիմնականում ընթացիկ ծախսերը, դրա  շրջանակում իրականացրել ենք նաև զարգացման ծախսեր՝ ջերմոց, արևային ջերմային կայան, տեղադրվել տեսախցիկներ և այլն: Հաջորդ փուլի համար պետք է ավելի ու ավելի զարգացնենք տեսահսկման համակարգը: Այն փորձը, որ մենք իրականացրինք՝ ներքին ցանցի ստեղծմամբ, ուժեղացնելու  ենք՝ դրան պետք է ավելացնենք անօդաչու սարքեր, ֆոտաթակարդներ և, անհրաժեշտության դեպքում, սենսորային համակարգեր»,- նշեց Արման Վերմիշյանը՝ հավաստելով, որ սրանով որսագողությունը կպակասի: «Բնականաբար, ասել,  որ 100 տոկոսով որսագողությունը կբացառվի սխալ կլինի, քանի որ հատկապես գիշերով դա դժվար է, բայց այն, որ էականորեն որսագողությունը կնվազի, դա  հստակ է»:

Տեղադրված տեսախցիկներն աշխատում են ներքին ցանցով: Դրանք  եզակի են այն առումով, որ չեն խանգարում էկոհամակարգին և բնապահպանության գոտուն, չեն խանգարում թռչուններին ու միջատներին նորմալ բազմանալ ու տեղաշարժվել: «Այս պահին «Արփի լճում» տեղադրել ենք 5 կետ, որոնք անխափան աշխատում են արդեն 1 ամիս: Ծրագիրը պիլոտային է: Հետագայում ունենք պահպանվող գոտու հսկվող տարածքը մեծացնելու հնարավորություն, որը կհեշտացնի էկոհամակարգի բազմացման մոնիտորինգը և կկանխի որսագողությունը: Տեսախցիկների միջոցով աշխարհի ցանկացած կետից հնարավոր է վերահսկել տարածքը: Ի դեպ, հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները՝ անտենաներն  աշխատում են – 55 մինչև + 55 աստիճան ջերմաստիճանի, իսկ տեսախցիկները -45-ից +45 աստիճանի  դեպքում: Հուսանք՝ այս պիլոտային ծրագիրը կդառնա լուրջ շարունակական ծրագիր»,- տեղեկացրեց տեսահսկման համակարգի պատասխանատու Ռուբեն Աղաջանյանը:

 

Կովկասի բնության հիմնադրամը 10 տարի արդեն Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ներկայում կառույցն  աշխատում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում, «Դիլիջան» և  «Արփի լիճ» ազգային պարկերում, Արփա, նախկին՝ Գնիշիկ պահպանվող լանդշաֆտում:

«2017 թվականից սկսած բավական լուրջ աշխատանքներ են իրականացվել Կովկասի բնության հիմնադրամի կողմից: Հիմնադրամի միջոցներով տեղադրված տեսահսկման համակարգը բավական հեշտացրել է մեր տեսուչների աշխատանքը, մյուս ամենալուրջ ծրագիրը արևային համակարգի ու ջրատաքացուցիչների տեղադրումն է: Ներկա պահին ուսումնասիրում ենք լճի պաշարները՝ հասկանալու, թե ինչ կա այնտեղ, քանի որ երկար ժամանակ լիճը չի ուսումնասիրվել, և լճի կենդանական աշխարհի վերաբերյալ լուրջ տեղեկատվություն չունեք: Արդյունքները կունենանք մինչև հոկտեմբերի վերջ»,- նշեց «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում։ Ազգային պարկը զբաղեցնում է 21179 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Ազգային պարկը  գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում:

Տարածքում կան շուրջ 670 տեսակի բույսեր, այն ապրելավայր է 255 տեսակ ողնաշարավոր կենդանիների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Ամենադիտված