Լարված իրավիճակ՝ քաղաքապետարանի դիմաց․ ոստիկանները «Սանիթեք»-ի աշխատակցին թույլ չտվեցին ճանապարհ փակել
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել էինք, «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք քաղաքապետարանից պահանջում են փոխանցել իրենց աշխատավարձերը։ Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել. ցուցարար մի կին փորձեց ճանապարհ փակել, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին։ Ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։
Տեսանյութը՝ TERT.am-ի։