00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հոգեներգործուն դեղ է վաճառվել հենց դեղատանը. տնօրենը ձերբակալվել է «Եկել ենք Ղազարյանի բմբուլները քամուն տանք»․ Երևանի մի շարք թաղամասերի բնակիչների բողոքի ակցիան (տեսանյութեր)Մեկնարկել է ՀՖՖ գործկոմի նիստը․ Վանեցյանին անվստահություն կհայտնե՞նԽոշոր հրդեհ` «Դոլմամա» ռեստորանի տանիքում. ՈՒՂԻՂ Օբամեյանգը` «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնումԶինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին և դիմել փախուստի Մոուրինյուն ցանկանում է Բեյլին հրավիրել «Տոտենհեմ»Ուրիշի անվամբ ձեւակերպել եւ ստացել է վարկ Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի (տեսանյութ) Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը (տեսանյութ)

Գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով. Միհրան Պողոսյան

Վե՛ր կանգնեք անձնական քինախնդրությունից: Այս վերնագրով հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։

Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բեւեռացումը։

Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ գործող իշխանության կողմից շարունակաբար շեփորվող հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։

«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։

Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։

«Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։

Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով եւ անձնական քինախնդրությամբ։

Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։

Քաղաքական եւ հասարակական կյանքում մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։

Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ, որը խարսխվում է յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սեւի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջեւ ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։

Շոուների հաղթարշավը հասել է բանակ։

Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։

Հակառակորդի կողմից ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։

Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում է: Կոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության եւ անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը։

Թեպետ ուշացած, բայց միևնույն է՝ եղան։

Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը, որոնք արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից»։

Պետության առջեւ ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։

Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետևողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։

Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի համար։

Իսկ շինծու գործերով ու շոուներով ուղեկցվող «ուղեղների լվացումը» օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել եւս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում և ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որեւէ հեռանկար։

Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը եւ դրանում կհամոզվեք ինքներդ»:

Հիշեցնենք, Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում, սակայն ՌԴ-ն հրաժարվում է Հայաստանին արտահանձնել Միհրան Պողոսյանին:

Լրահոս
21 Նոյ
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Երևանում ավտովթարի հետևանքով BMW-ի ուղևորը տեղում մահացել էՀոգեներգործուն դեղ է վաճառվել հենց դեղատանը. տնօրենը ձերբակալվել է «Եկել ենք Ղազարյանի բմբուլները քամուն տանք»․ Երևանի մի շարք թաղամասերի բնակիչների բողոքի ակցիան (տեսանյութեր)Ես չէի գնահատի այդ հարց ու պատասխանը, որպես միջադեպ. Վլադիմիր Կարապետյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասինՆախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկի թույլտվության Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ Մեկնարկել է ՀՖՖ գործկոմի նիստը․ Վանեցյանին անվստահություն կհայտնե՞նԱզգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն ՈՒՂԻՂ․ Փաշինյանն այցելել է Միլանի կաթոլիկ տաճար՝ ծանոթանալու համաշխարհային պատմամշակութային կառույցինԽոշոր հրդեհ` «Դոլմամա» ռեստորանի տանիքում. ՈՒՂԻՂ Օբամեյանգը` «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվող մի տղամարդ (տեսանյութ) Զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին և դիմել փախուստի Մոուրինյուն ցանկանում է Բեյլին հրավիրել «Տոտենհեմ»Ուրիշի անվամբ ձեւակերպել եւ ստացել է վարկ Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի (տեսանյութ) Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը. Արփինե Հովհաննիսյան Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում և Բելգիայում Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Երբ ղեկավարդ ոչ միայն մանուկ է, այլ նաև՝ մանկամիտ. Մենուա ՀարությունյանԱրմեն Սարսգյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան Ապագա իրավաբաններն ու լրագրողները հյուրընկալվել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը (տեսանյութ) Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեկ անձ կալանավորվել է 7 մարդու կյանք խլած ավտովթարի քրգործի նախաքննությունն ավարտվել է. «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվել է Ես գոհ եմ «Տոտենհեմ»-ի կազմից. ՄոուրինյուՑմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել արդեն 15 տարի պատիժը կրելուց հետո (տեսանյութ) Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ Կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները կկատարվեն պետական աջակցության շրջանակում Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ 1,5 միլիարդ դրամ հատկացվեց Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիքի բնակարանների հարցերը լուծելու համար (տեսանյութ) Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. ԲերեզովսկիՈստիկանության ստորաբաժանումներում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն (տեսանյութ) Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ղազախստանի միջև համաձայնագրի ստորագրման որոշմանը Սահմանվեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը հանձնարարել է ապահովել ձմեռային զորակոչի բժշկական փորձաքննության լիարժեք կատարում Համոզվեցի, որ մենակ չեմ, գործն ընթացքի մեջ է. Արտյոմ Կարապետյան (տեսանյութ)Վարչապետի աշխատակազմին ավտոմեքենաներից 3-ը փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը Բակո Սահակյանը ստորագրել է 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր Կառավարությունն արտոնություն տվեց կաթիլային ոռոգման համակարգեր արտադրողին (տեսանյութ) Գործադիրը հարկային արտոնություն տվեց էլեկտրաէներգիայի հաշվիչներ արտադրող ընկերությանը (տեսանյութ) Բայդենը «հասկացել Է», որ ՌԴ-ն չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղխորհրդի անդամ Դավիդ Սագանելիձեին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սեմյոնովկայում. սատկել են շուրջ 100 խոշոր ու մանր անասուններ. ողջ գիշեր փորձել են մարել կրակը Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում Էրիկ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել Հայանտառի տնկարանից ՀՀ-ն մասնակցել է Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով հանձնաժողովի նիստին Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր...». դերասանն ահազանգում է (տեսանյութ)
«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»Պահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)