«Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում և ինձ հետ չի համաձայնեցնում». Աղաջանյան
ՔաղաքականՎարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ովքեր են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի թեկնածուները, պատասխանեց, որ տեղյակ չէ, և վարչապետն իր հետ նման քննարկումներ չի անում։
«Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում և ինձ հետ չի համաձայնեցնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն այդ որոշումներին տեղեկանում է կարճ ժամանակ առաջ։
Նա նշեց, որ պաշտոնանկությունների պատճառների մասին տեղյակ չէ, և դա իր գործառույթների մեջ չի մտնում։