Կիևում տղամարդը սպառնում է պայթեցնել կամուրջը (տեսանյութ)
МирԿիևում զինված տղամարդը սպառնում է պայթեցնել կամուրջը և կրակ արձակել: Կիևի ոստիկանապետ Անդրեյ Կրիշենկոն Ռիա Նովոստի լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ ոստիկանությունը պատրաստվում է վնասազերծել տղամարդուն. նրա գործողությունները որակվել են որպես ահաբեկչություն:
Այժմ հատուկ ծառայությունները փակել են կամուրջի շրջակայքում գտնվող ճանապարհները:
Ոստիկանությունից հաղորդում են նաև, որ տղամարդը սպառնացել է պայթեցնել մի շարք պետական հաստատություններ: