«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեդրակ Առուստամյանին
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունը: Քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին:
Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Առուստամյանին մեղադանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար:
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: