00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք Գևորգ Պետրոսյանը չի կարող որոշել իմ մեծության կամ փոքրության չափը. Ավանի փոխթաղապետը՝ պատգամավորի հետ վիճաբանության մասինԿորոնավիրուսից մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս ՀայրապետյանըՔաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Եթե ջնջում ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսպառ վերացնում ենք ազգային դպրոցը․ Հայր ԱսողիկԱրմավիրի մարզում արագիլները աղտոտումից կսկսեն սատկել. ՀՃԲ-ն ահազանգում է (տեսանյութ)«Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից․ թուրքից ինչով եք տարբերվում»Ովքե՞ր են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրի շահառուները Էս չկայացածը սկզբում մի «գոլդ» թիվ է կանխատեսում, հետո հետին թվով «հերոսանում» է․ Սուրեն ՍուրենյանցԿոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում  կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, նշված պայմանագրի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ 2017թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբրև թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ և դրանց հիման վրա ստանալով գումարներ, ընկերության ղեկավարության հանձնարարությամբ, իրենց են պահել վճարվելիք հարկերի գումարը և որպես աշխատավարձ հասանելիք ընդհանուր 20 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած գումարները փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ  կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են  1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված  գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված  «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ  կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
5 Հուլ
Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Քյավառցի Սասունը առանց թույլտվության ձուկ է բուծում Աժդահակի Ակնալճում ու մարդկանց ահաբեկում. ահազանգԵս էլ եմ գործակալ, բայց ժողովրդավարական արժեքների. Դանիել ԻոաննիսյանՀամացանցում քննադատել են Vogue-ին հոգեբուժարանում արված մերկ մոդելի լուսանկարի համարՀայաստանում հետաքննում են ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները. ՏԱՍՍԵրեխայի սպասող Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակելՔոնոր Մաքգրեգորը գրառում է կատարել Խաբիբ Նուրմագոմեդովի հոր մահվան կապակցությամբ«Ասա, որ դա իմն է». Դեմի Ռոուզը` գայթակղիչ լողազգեստով (լուսանկար) Ինչպես ստեղծել համաժողովրդական ճակատ` ընդդեմ թագավարակային վակցինացիայի. Արմեն Այվազյանն ուղիղ եթերում էԱրմավիրի մարզում ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ, վնասել ջերմոցներ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Երկու մարդու մահապատժի ենթարկած ֆրանսիացին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման. ParisienՀրդեհ՝ Մուշավան թաղամասի ամառանոցներում. մեկնել է 3 մարտական հաշվարկ Արարատի մարզի 18 համայնքներում թվով 39 հակակարկտային կայանքներով վնասազերծվել է 2 կարկտավտանգավոր ամպ Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)Երբ կիրականացվեն Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթները. մանրամասնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունըԳեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք Իսպանացի քաղաքական գործիչը մերկ վիճակում հայտնվել է տեսախցիկի առջև և կորցրել աշխատանքը (տեսանյութ)Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավորՀնդիկ տղամարդը 4 հազար դոլար արժողությամբ ոսկե պաշտպանիչ դիմակ է կրումԶոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մասիս Մայիլյանի հետ (տեսանյութ)Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է. Սուրենյան Համատիրությունների կյանքում երկու տարի է՝ բան չի փոխվել․ Արշալույս Մղդեսյան «Այնքան երջանիկ եմ». Գոհար Ավետիսյանը որդու հետ լուսանկար է հրապարակելԱյս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյանը` «Հաց բերողի» մահվան պատճառի մասինԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր` Մարտունիում և Վարդենիսում «Կորոնավիրուսից ապաքինվածները կարող են հետագա ողջ կյանքի ընթացքում կրել հիվանդության ծանր հետևանքները»․ Տոբիաս ՔուրթՕրվա կադր. «Օդն այնքան է մաքրվել, որ Երևանում ձիերն աղբամանից հաց են ցրում, ուտում» Խորենացու փողոցի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դինՄենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահ (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժան Կաստեքսին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Գևորգ Պետրոսյանը չի կարող որոշել իմ մեծության կամ փոքրության չափը. Ավանի փոխթաղապետը՝ պատգամավորի հետ վիճաբանության մասինԻ՞նչ վատ բան կա սեփական սուրբ եկեղեցու պատմությունը սովորելու մեջ. Մենուա ՀարությունյանԿորոնավիրուսից մահացել է ԳԱԱ անդամ Ֆելիքս ՀայրապետյանըԱպագայում կունենանք «երջանիկ Հայաստան». փորձագետը՝ «ՀԵՊ» առարկայի վերաբերյալ թեժ քննարկումների մասին Ադրբեջանում կրկին բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Հերթական հարձակումն է նախաձեռնվել իմ դեմ. Արման Բաբաջանյան Հայտնի է Գերմանիայում կորոնավիրուսից ցածր մահացության պատճառը․ RBCԲԴԽ-ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող հոսպիտալացվել էԵթե ջնջում ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսպառ վերացնում ենք ազգային դպրոցը․ Հայր Ասողիկ«Հրաշալի բան է չեմպիոն դառնալը, երբ հակառակորդ թիմը այդքան լավ է խաղում»․ ԿլոպԳորիսում այրվել է մազութի տարրայի պատերին և հատակին մնացած մազութը Վաղը ձեր ֆեյքերը տպելու են իրենց գրած քոմենթները ու ուտեն՝ որպես մեղքերի թողություն․ Բաբկեն ՀարությունյանԱրմավիրի մարզում արագիլները աղտոտումից կսկսեն սատկել. ՀՃԲ-ն ահազանգում է (տեսանյութ)
Ամենադիտված
Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՍանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու․ Արման Եղոյան Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Օրը ցերեկով, Երևան. սա է Նիկոլի երազած Հայաստանը» Արծիվը շնաձուկ է որսացել և բարձրացրել օդ (տեսանյութ) Ընտանիքը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում. Աննա Հակոբյանը նրանց վտարում է տրամադրված բնակարանից (տեսանյութ)Ամեն առավոտ՝ 8.00-ին, ամենապարտաճանաչները․ Ռոբերտ Քոչարյանը թոռան հետ՝ հեծանիվ քշելիս (տեսանյութ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Կրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Տեսախցիկն արձանագրել է Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ) Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)