Հնդկաստանում 17 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից
ԱշխարհՀնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 17 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից տեղատարափ անձրեւների ժամանակ: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Բիհարի նահանգում տեղացել են հորդառատ անձրեւներ՝ ամպրոպով, որոնց հետեւանքով Գանգես գետում ջրի մակարդակը գերազանցել Է վտանգավոր նշագիծը: Խիստ հորդացումները նաեւ հեղեղումներ են առաջացրել նահանգի առանձին շրջաններում: Հնդկաստանի Ջրային պաշարների կենտրոնական հանձնաժողովը նախազգուշացրել Է ջրհեղեղի մասին: Աղետի շրջաններում շարունակվում Է որոնողական-փրկարարական գործողությունը: