ԱՄՆ-ում դաժանորեն սպանել են 16-ամյա տղային, մինչ մյուս աշակերտները նկարահանել են միջադեպը (տեսանյութ)
VideoԱՄՆ Օուշենսայդում (Նյու Յորք) 16-ամյա Խասին Մորիսը վճաբանության ժամանակ դաժանորեն սպանվել է, մինչ 80 այլ աշակերտ կանգնած նկարահանել են միջադեպը: Նրանցից ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել տղային, գրում է DailyMail.com-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են պիցցերիայի մոտ նրա վրա հարձակվում 10 տղա: Ծեծկռտուքի ժամանակ Մորիսը դանակով հարված է ստացել պարանոցի շրջանում, կոտրվել է նաև արմունկը: Կարճ ժամանակ անց տղան մահացել է:
Ոստիկանությունը դեռ ոչ ոքի չի ձերբակալել, բայց վստահեցնում են` «լավ գիտեն, թե ում փնտրեն»:
Տղայի քրոջ խոսքով` միջադեպի պատճառը եղել է աղջիկը, ում Մորիսը երեկույթից տուն է ճանապարհել: Աղջկա նախկին ընկերն իմացել է դրա մասին և որոշել է վրեժ լուծել: