00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆերդինանդ Կարապետյանի գրանցած արդյունքը՝ Համաբանակային խաղերում Չպետք է թողենք, որ գյուղացին կանգնի կոտրած տաշտակի առաջ․ Գուրգեն Բաղդասարյան (տեսանյութ) Մենք պետք է Արփա-Սևանի մասին մտածենք, ոչ թե՝ ջրառը սահմանափակելու․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՄոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անումՎանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (լուսանկարներ) «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված՝ այս տարվա վերջին ակցիան (տեսանյութ)ԱԺ-ն քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ

«Հյուսիս-Հարավ» ծրագրի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում  կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ թվով 2 պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու պատրվակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, նշված պայմանագրի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահի հետ 2017թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբրև թե մատուցված ծառայությունների համար դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ և դրանց հիման վրա ստանալով գումարներ, ընկերության ղեկավարության հանձնարարությամբ, իրենց են պահել վճարվելիք հարկերի գումարը և որպես աշխատավարձ հասանելիք ընդհանուր 20 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած գումարները փոխանցել են Սեդրակ Առուստամյանին: 

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ  կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են  1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված  գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված  «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ  կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
23 Հոկ
Ֆերդինանդ Կարապետյանի գրանցած արդյունքը՝ Համաբանակային խաղերում Չպետք է թողենք, որ գյուղացին կանգնի կոտրած տաշտակի առաջ․ Գուրգեն Բաղդասարյան (տեսանյութ) Մենք պետք է Արփա-Սևանի մասին մտածենք, ոչ թե՝ ջրառը սահմանափակելու․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)Պապոյանը Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներին առաջարկում է աշխատավարձը վճարել անկանխիկ Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՄոսկվան Անկարայի հետ քննարկում Է C-400-ի լրացուցիչ մատակարարումները ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են աշխատանքային իրավունքների իրազեկման ծրագիր Գյումրիում գնացքները կանգ են առել. մեքենավարները գործադուլ են անումԱՄՆ-ն լքեց և դավաճանեց քրդերին. ՊեսկովՈՒՂԻՂ․ Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրա ձերբակալման որոշումը Վանաձորի «ստախոս» քաղաքապետի մասին․ կենդանիների սպանդը շարունակվում է (լուսանկարներ) 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված՝ այս տարվա վերջին ակցիան (տեսանյութ)ԱԺ-ն քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծԸնդունվեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծըԲրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին. Նաիրա ԶոհրաբյանԶգույշ, քեզ չթողեն մենակ. Գևորգ Պետրոսյանի ուսուցչի կոշտ արձագանքը՝ նրա գործունեությանըՇոու- բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարագրել են իրենց եկամուտները ԱԺ-ն չընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից, բավական է. Նիկոլ Փաշինյան ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագիծը Լիբանանի իշխանությունները չեն պատրաստվում արտակարգ դրություն մտցնել բողոքի ակցիաների պատճառով «Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի՝ «Հաց Բերող»-ի մահվան հանգամանքների մասին»Եթե շրջանավարտը պետք է բուհ-ում սկսի մայրենի սովորել, ուրեմն մենք խնդիր ունենք․ Սերգո ԵրիցյանԱստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համարՕրվա խորհուրդԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը․ ՈՒՂԻՂ «Դրանց ճխլել է պետք». սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ․ «Փաստ»«Ժամանակ». Հայտնի կոռուպցիոները եղել է նաև պետռեգիստրի պետ«Ժամանակ». Կաշառքի համար աշխատանքից ազատվածը բարձր պաշտոն է ստացել «Հրապարակ». Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը» «Ժողովուրդ». ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են«Իրավունք». Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ «Հրապարակ». Ոչ շահեկան զարգացումներ «Փաստ». Հայրապետովի հեռացման իրական պատճառը «Ժողովուրդ». Ով է ցուցմունք տվել«Հրապարակ». Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Մերկ կուրծք, լայնեզր գլխարկ. Դեմի Ռոուզը ներկայացել է կրքոտ ֆոտոշարքովԱլեք Բոլդուինը հանել է իր տաբատը տեսախցիկի առջև (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)«Յուվենտուս»-«Լոկոմոտիվ»` 2:1 (տեսանյութ)Գոմեշները փրկել են փղի ձագին առյուծներից (տեսանյութ) «Ռեալ»-ը հաղթեց (տեսանյութ)Բերման ենթարկված 63-ամյա կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ (տեսանյութ) Մի՛ արեք այդ էժան քայլերը, և նաև մի՛ փորձեք ինձ սպառնալ. Ռուբեն Հայրապետյան Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար (լուսանկարներ) Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահասի մայրը որդուն դանակահարել է «դաստիարակչական» նպատակով (տեսանյութ)
Ամենադիտված
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՀարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ)Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջԻնչո՞ւ հեռացավ «անփոխարինելի թիկնապահը». Փաշինյանը խնդիր է լուծում Անչափահասը պատմել է, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ոստիկանի սպանության դեպքը Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարներըՀայրապետովը՝ վերելակային բանակցության վկա. ինչո՞ւ հեռացվեց պաշտոնիցՈվքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. Tert.amԹուրքիան քրդերի դեմ քիմիական զենք է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)Նոր ռեպրեսիա. բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. Hayeli.am
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե Հովհաննիսյան