00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԳերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Սեյրան Օհանյանին Կրիր գլխարկ, փրկիր մազեր․ Փաշինյանի մոնտաժված ձայնով զվարճալի ակցիա՝ կենտրոնումԱդրբեջանում կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաՈչ մի զանգվածային ազատում չի լինելու. Հայկ Եսայանը՝ «Բիլայն»-ի աշխատակիցների մասին Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ. Ռոբերտ Քոչարյան Վարակը հասել է գիշերօթիկ. երեխաները չեն հոսպիտալացվելՊատգամավորը կգնա՞ խողովակը վերանորոգելու, թե՞ ստատուս գրելը բավարար էՀուսով եմ պատրաստ եք․ Քոչարյանը հայտարարեց նոր շարժում ստեղծելու մասին

Փաշինյանին նայելիս տպավորություն է, որ նա արժանի մենթոր չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» և մյուսների մասին

Մարկոս Ավրելիուսը Հռոմի ամենահայտնի կայսրերից էր ու ժամանակի ամենառաջադեմ մարդկանցից։ Նա այն կայսրերից էր, որ գրի էր առնում իր մտքերը՝ ընդ որում դրանց հիմնական նպատակը ոչ թե գրվածքը ընթերցողին հանձնելն էր, այլ Հռոմում տարածված հայտնի պրակտիկայի համաձայն՝ նա դա անում էր իր բնավորությունը «շտկելու և բուժելու», ինքնատիրապետման և ինքնակատարելագործման համար։ Բավական հետաքրքիր է նրա խորհրդածությունների առաջին հատվածը, որտեղ հերթով թվում է այն առաքինությունները, որոնք ստացել է իր ուսուցիչներից, պապից, Հռոմի կայսրերից։

Օրինակ՝ Անտոնինուս Պիուս կայսրից սովորել էր խորհրդակցությունների ժամանակ ուշադիր ու համբերությամբ գործերը քննել, այլ ոչ թե հարցերը հապճեպ փակել՝ բավարարվելով եղած պատկերացումներով։

Մի շատ կարևոր գաղափախոսություն կա Ավրելիուսի գործունեության հիմքում՝ այն, ինչ նա ստացել է իր մենթորներից  (արժեբանական ուսուցիչներ), և այն, ինչ ինքն է փոխանցում՝ արդեն որպես մենթոր և պետության ղեկավար։
Այս առումով ուզում եմ որոշ համեմատականներ տանել ՀՀ այսօրվա ղեկավարի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նայելիս տպավորություն է առաջանում, որ նա կամ արժանի մենթոր չի ունեցել, իսկ եթե նույնիսկ ունեցել է՝ վերցել է իր մենթորներից ոչ թե առաքինությունները, այլ նրանց թուլությունները։ Այսինքն՝որպես պետության ղեկավար ինչ է ինքը փոխանցում իր թիմին և մարդկանց, ովքեր հետեւում են իրենց վարչապետին։ Այսպես՝

1. Նիկոլ- «գիտնական»

Եթե Ավրելիուսը համարվում էր ստոիցիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել Հայաստանում քաղաքականության մեջ նոր ուղղության՝ հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Պարոն Փաշինյանին պետք է արժանին մատուցել, նա որակապես նոր մակարդակի է հասցրել հայհոյանքը՝ թույլ տալով, որ այն դառնա մարդկանց արտահայտման հիմնական ձևը, մտնի մարդկանց ընտանիքներ, և իհարկե դառնա նոր իշխանության պահպանման գոյաբանական հիմքը: Սա այնքան լուրջ ձեռքբերում էր (անհասկանալի դիպվածով բացակայում էր վարչապետի 100 ձեռքբերումների շարքից), որ անգամ ներկայիս իշխանության ընդդիմախոսները վերցրեցին ու սկսեցին օգտագործել։ Վարչապետը կարող է հպարտանալ, որ այն գործնականում աշխատող գիտություն է, այնքան, որ նույնիսկ օգտագործվում է իր դեմ։ «ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր-հայր» եզրույթը հիրավի արժանի հավելում է կենսագրությանը։

2. Նիկոլ- «Հավասարակշռված/Խոհեմ»

Եթե Ավրելիուսը իր պապից ժառանգել էր անվրդովություն, իսկ ստոիկներից` սովորել կայունություն, ապա այն, ինչ կարող է Նիկոլ Փաշինյանը փոխանցել իր թիմակիցներին այն է, որ իր ցանկացած որոշում հեղհեղուկ է, չի ենթարկվում տրամաբանական և դիալեկտիկական որևէ կանոնի, այն կախված է նրա տրամադրությունից ու ցասման աստիճանից։ Եթե շատ նեղն ես, ապա կարող ես բղավել, ձեռքերդ այս ու այն կողմ տանել եւ արտաբերել Սաշիկ կամ Քոչարյան մոգական անունները՝ պարտադիր նախադասության մեջ օգտագործելով «հեղափոխություն», «թալանչի», «այլեւս երբեք» «նախկին» բառերը։
Ու վերջ՝ բոլորը կապրեն լավ, խնդիրներ էլ չեն լինի, իսկ աշխատավարձերն էլ կլինեն տասնյակ անգամ շատ։
Այդ հեղհեղուկությունն ու անհավասարակշռությունն է պատճառը, որ ավելի պարադոքսալ իշխանություն, քան սա է, չի եղել։
Մի կողմից այն ամենամերժող իշխանություն է։ Անցած տարվանից մերժում են Սերժին, հիմա մերժում են Հրայր Թովմասյանին, երբեմնի հերոս Վանեցյանին, կիսահերոս Օսիպյանին և բոլորին բոլորին։

Միևնույն ժամանակ այս իշխանությունը ամբողջովին հիմնված է նախկին իշխանության ներկայացուցիչների մասնագիտական ունակությունների վրա։ Կառավարության կազմին հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ ամբողջական քաոս չի տիրում միայն այն ոլորտներում, որի պատասխանատուները նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներն են՝ Ատոմ Ջանջուղազյան, Տիգրան Խաչատրյան, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Ֆելիքս Ցոլակյան, Արթուր Ջավադյան և այլք։( Արթուր Դավթյանին չեմ նշում, որովհետև ինքն ամբողջությամբ համապատասխանում է «նոր» իշխանության չափանիշներին): Բայց հոգ չէ, վարչապետը շուտով քայլ առ քայլ կհրաժարվի պրոֆեսիոնալներից և, օրինակ, Դավիթ Տոնոյանի փոխարեն կնշանակի մեկին, ով ընդամենը արագ քայլքից չի վախեցել, իսկ օրինակ Ջանջուղազյանի փոխարեն՝ ընդամենը բազմապատկման աղյուսակը իմացող մեկին։

2.1 Նիկոլ- «Թիմային»

Նիկոլ Փաշինյանը սովորեցնում է, որ ԲՈԼՈՐԻն կարելի է օգտագործել եւ դեն նետել՝ անկախ նրանից իրենք ովքեր են։ Ամուլսա՞րն է առջեւում, հոգ չէ՝ կա Տիգրան Ավինյան, որին կարելի է «զոհաբերել» ՝ գոնե հրապարակային դաշտում, կա՞ ՍԴ խնդիր, հոգ չէ՝ կա Արարատ Միրզոյան, որին կարելի է «զոհաբերել» հակասահմանադրական տեքստ արտասանելու պարտականություն վրան դնելով։ Եվ բազում-բազում պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք օրը մի հոգեցունց միտք կարող է արտահայտեն ու զբաղեցնեն հանրությանը՝ խայտառակ անելով իրենք իրենց։ Եվ իհարկե կա «լուսավոր ընդդիմություն», որը առանձին իրական լուսավորներին հանած, իշխանության տրամաբանական շարունակությունն է, բայց վարչապետը նրանց էլ ըստ արժանվույն չի գնահատում, ինչքան էլ այդ մարդիկ իր համար «լուսավոր» նախագծեր են բերում ու «նախկինների» դեմ կռիվ տալիս։

3. Նիկոլ-«Ճշմարտախոս»

Եթե Ավրելիուսը իր կայսր եղբորից որդեգրել էր անսասան սեր դեպի ճշմարասիրություն եւ շիտակություն, ապա Փաշինյանը իր թիմակիցներին եւ քաղաքացիներին ամեն օր գործնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է ամեն օր ստել եւ լինել անպատասխանատու ցանկացած հայտարարությունում։ Իհարկե չկա որևէ իշխանություն, որ երբևէ չի ստել, սակայն Փաշինյանի ստի մշտական ուղեկիցներն են պարզունակությունը և, համոզմունքը, որ քո արտաբերած, որևէ միտք երբևէ չի ստուգվելու։ Դա է պատճառը, որ վարչապետի մոտ թյուր տպավորություն է, որ կարելի է մի բան խոսել Վաշինգտոնում ( եթե իհարկե հանդիպում տան), մեկ այլ բան՝ Բրյուսելում եւ տրամագծորեն հակառակը՝ Մոսկվայում։ Ու վստահ լինել, որ նրանց բոլորին էլ «կֆռռացնես» ու դե «հլը տեսնենք ինչ կլինի»։ Կամ, օրինակ, կարելի է 100 ձեռքբերումների մեջ ասել, որ նախորդ տարվա համեմատ Երեւանի բյուջեում նախատեսել են հավաքել 10 միլիարդ ավել գումար ու հերիք չի դա հավաքել են, մի բան էլ իրենք իրենց գերազանցել են ու հավաքել 2 միլիարդ ավել, բայց թքած ունենալ, որ նույն Երևանի կայքում իրենք գրել են, որ պլանավորել են ընդամենը 2.8 միլիարդ ավել հավաքել։
Մի կողմից ասել, որ դատարանները անկախ են, մյուս կողմից՝ դրանք շրջափակել, խրախուսել հրաչ-վաչեներին, աննաներին՝ դանիբեկյան և ոչ միայն, դանիելյանարմեններին, տարիներ շարունակ խոսել օլիգարխ- մոնոպոլիստներից, հիմա՝ դարձնել նրանց հիմնադրամին փող տվող խոշոր սեփականատեր։ Իսկ ես ու իմ պես շատերը իր ձեռամբ դառնանք «թալանչի» «նախկին ռեժիմից» և այլն։

Այսքանից հետո միայն մնում է հավատալ ու հուսալ, որ առաջիկա հաջորդ իշխանությունում չեն լինի այն մարդիկ, ում մենթորը եղել է Նիկոլ Փաշինյանը։

Հ.Գ. Օրերս պաշտոնի կարիք ունեցող մի նախկին պաշտպան հաշիվ էր արձանագրել՝ «Նիկոլ Փաշինյան։նախկիններ» տրամաբանության մեջ՝ ունակ չլինելով գիտակցել, որ իրական հաշիվը գնում է «Նիկոլ Փաշինյան։Հայաստան» տրամաբանությամբ։ Հաշիվն էլ 2։0՝ ի վնաս Հայաստանի։ Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ, բայց ի տարբերություն ինքնագոլերի հեղինակների, դրանից հրճվանք է ապրում։

Հ.Գ.Գ. Չգիտեմ պաշտոնավարումից հետո Փաշինյանը Հեգել ու Կանտ կկարդա, թե ոչ, բայց հուսով եմ գոնե հիմա կկարդա Ռենե Դեկարտ, ով գոյության համար թիվ մեկ նախապայմանը համարում էր մտածելը, իսկ մտածելու համար՝ կասկածելը։ Սակայն հուսով եմ՝ նա երբեմն կասկածի տակ կդնի ոչ թե իր շրջապատի մարդկանց, այլ իր իսկ որոշումները՝ մտքում պահելով Էմիլ Ֆագեի՝ «Անձեռնհասության պաշտամունքը» աշխատանքում արտահայտած հայտնի միտքը, որ իմաստունը կասկածում է հաճախ, տգետը՝ երբեմն, մոլագարը՝ երբեք»։

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
11 Հուլ
«Love Island» ռեալիթի-շոուի աստղը լուսանկարվել է առանց ներքնազգեստի (լուսանկար)Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ. Վահե Տեր-Մինասյան Պետությունն ամեն ջանք պետք է ներդնի այս դեպքն արագ բացահայտելու համար. ՄարուքյանՈրոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրգործը կարճվելու է. ԱթանեսյանՄենք այս պահի դրությամբ պարտվում ենք վիրուսին, ի՞նչ է դա փոխելու․ առողջապահության նախկին փոխնախարար. News.am Արսեն Թորոսյանին պետք է սպասվի տրիբունալ և շտրաֆբատ. պրոֆեսոր Պետրոս Անանիկյան (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում (լուսանկարներ) Չարբախ-Մասիս ավտոճանապարհին անգիտակից վիճակում 43-ամյա տղամարդ է հայտնաբերվելՆոր Նորքում ևս երկու ապօրինի ավտոտնակ է ապամոնտաժվել. Հակոբ Կարապետյան (տեսանյութ)Թուրքիան իր այս որոշումով հարվածում է քրիստոնեություն-իսլամ համակեցությանը. Արամ ԱՄենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)«Իմ Աշոտ, իմ ամենինչ». Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել եղբոր հետ (լուսանկարներ) Այսօր Արսեն Թորոսյանը գետինը պետք է մտներ. Գեղամ ՄանուկյանԱնգլիայի առաջնության խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ասթոն Վիլային»Ալավերդի քաղաքում թունավորելու միջոցով սպանել են շանը. ահազանգ (տեսանյութ)«Բարսելոնայի» կիսապաշտպան Դե Յոնգը կխաղա առաջիկա Պրեմիեր Լիգայում. sport.es«Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ«Այս վայրն անիրական է». Քայլի Ջենները` սեքսուալ բիկինիով (լուսանկարներ)Կանխատեսվել է աշխարհում կորոնավիրուսային համաճարակի դեպքերի աճ․ Corriere Della SeraՏխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են պլյուրալիստական Թուրքիային. Գարո Փայլան«Նոա»-ն դարձավ Հայաստանի գավաթակիր Դավիթ Տոնոյանն առանց դիմակի ներկա է Հայաստանի գավաթի եզրափակչին (տեսանյութ) Փերիս Հիլթոնը ևս առաջադրվում է ԱՄՆ նախագահի ընտրություններում Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածելԱզգային արժեք է ամրագրվել Հայ Ավետարանական Եկեղեցին. Արթուր ԴանիելյանՇոտլանդիայում բնակարանի գնով կղզի է վաճառվում (լուսանկարներ) «Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am Ժաննա Բուտուլյանը` կազմվածքն ընդգծող զգեստով (տեսանյութ)Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան և 3.33` «Ձյունը հալել էր» (տեսանյութ)Հուսով եմ՝ ոստիկանությունը կգտնի միակողմանի փողոցով հակառակ քշող վարորդին. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ) Թավշյա պաշտոնյաների ստերի թոփ 10-յակը1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. News.am «Այս ամառը գոնե այսպես վայելենք». Սաթենիկ Հազարյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակելՄշտադիտարկումներ՝ Երևան քաղաքում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ Յուրայիններին չնեղացնելու նուրբ արվեստը2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն ավտոտնակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմըAyvazyan & Partners ընկերությունը մշակել է հաճախորդների տիպաբաժանման մատրից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ֆինանսավորմանը Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով. ՄարուքյանՊարետը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող «StayHome» հավելվածի մասին (տեսանյութ)ԱԻՆ-ը բուքմեյքերական ընկերության գլխավոր գրասենյակում ռումբի տեղադրման ահազանգ է ստացել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃՈ-ն հայտարարություն է տարածելՀայաստանը կորցրեց եւս մեկ նվիրյալի. Վազգեն Մանուկյան 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում (տեսանյութ) Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով
Ամենադիտված
Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) «Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Վերա Բրեժնևայի կիսամերկ կուրծքը խելքահան է արել երկրպագուներին (տեսանյութ, լուսանկար)Ծնվել է Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի առաջնեկը (տեսանյութ)«Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) Սեյրան Օհանյանի կինը երգ է ձայնագրում«Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Փաշինյան քույրերը զորացրված եղբոր հետ լուսանկարներ են հրապարակելԿոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Արտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում են