Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ. Նաիրա Զոհրաբյան
ԲլոգոսֆերաԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում են ամեն օր: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է:
Ինչ վերաբերում է Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է, ու վերջ»: