Արարատյան դաշտում 97 հոր կկոնսերվացվի, իսկ 8-ը՝ կփակվի (տեսանյութ)
ЭкономикаԿառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 37 մլն 954 հազար դրամ հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով:
Հարցի հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բացատրեց, որ սրա արդյունքում զգալի չափով ջուր՝ գրեթե 30 միլիոն խորանարդ մետր, կմնա Հայաստանում և կօգտագործվի, ոչ թե ուղղակի կհոսի կամ կգնա ապօրինի շրջանառության։
Մանրամասները՝ տեսանյութում։