Վանեցյանը հաստատեց, որ հրաժարականի տեքստը մենակ չի գրել․ Վլադիմիր Կարապետյան
PoliticalԻնքը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են: Խնդիրը դա՞ է, թե ով է գրել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նրա հնչեցրած այն արտահայտությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել այդ հրաժարականի տեքստը:
Հարցին՝ ում և ինչ նկատի ուներ Կարապետյանը, արդյոք այն, որ Վանեցյանը նախկին իշխանությունների կողմն է անցել:
«Ինքը տվեց պարզաբանումներ, վարչապետը, բառերին խնայողաբար մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև, և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն: Դրանից հետո առերեսվել նման հայտարարության, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր թե´ իր, թե´ իր թիմի ներկայացուցիչների համար, դրա համար էլ առաջացան նման հարցադրումներ»,- ասաց Կարապետյանը: