Բացահայտվել են հեծանիվների գողության դեպքեր (տեսանյութ)
ВидеоՍեպտեմբերի 16-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արարատի մարզում ապրող 24-ամյա մի երիտասարդի։
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին Զեյթունում հեծանիվ է գողացել։
Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։
Կատարված մի շարք միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը դարձյալ Զեյթունում ևս երկու հեծանիվ է գողացել։
Տուժողներից ընդունվել է հաղորդում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։