Այս տարի ԿԲ-ի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի. Փաշինյան
ЭкономикаԱյս տարի Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր): Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին»,- գրել է վարչապետը: