Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Մարուքյան
ԲլոգոսֆերաԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում եմ, որ երկու օր առաջ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.
Ընթացիկ տարվա հուլիսի 06-ին «Առաջին ալիք» լրատվականի ֆեյսբուքյան էջը հրապարակել է մանրամասն տեսանյութ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ-ի) շենքի սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների և հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան համարվող այդ շինության անօրինական ձևափոխման վերաբերյալ։
Ներկայացված տեղեկությունների վերլուծությունը վկայում է հանցագործությունների շղթայի ու դրանց կոծկման փաստերի առկայության մասին։
Հիմք ընդունելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրել եմ տեսանյութում ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ինչպես նաև գործի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել նաև ինձ»: