Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ПравоՔիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
Նշենք, որ միջնորդություն էր ներկայացվել դատարան Սեդրակ Առուստամյանի և ևս երկու կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածության կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու վերաբերյալ:
Որոշումներ են կայացվել՝ «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և առաջադրվել են մեղադրանքներ: