Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել (տեսանյութ)
ВидеоՍեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վահագնի գյուղում ապրող 40-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտմեքենան, որը բեռնված էր մոտ 4խմ փայտանյութով։
Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառ հատելով։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։