ԱՄՆ դեսպանատունը 100․000 դոլար է տրամադրում Սանահինի վանական համալիրի վերականգնման համար
ՀասարակությունԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ծրագրի շրջանակում 100․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի մշակութային ժառանգության համարվող Սանահինի վանական համալիրի պահպանության ու վերականգնման համար: Այս մասին ասվել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման միջոցով:
Գումարը կտրամադրվի մասնավորապես Սբ․ Հակոբ եկեղեցու, Գրիգոր Տուտեորդու խաչքարի և Սբ․ Հարություն եկեղեցու պահպանության համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Սանահին վանքը ներկայացնում է 10-13-րդ դարերի հայկական եկեղեցաշինության լավագույն ավանդույթները, այստեղ կան ավելի քան 50 քաչքարեր, որոնց շարքում ամենաարժեքավորը Գրիգոր Տուտեորդու խաչքարն է։
Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված ամենախոշոր՝ Մեղրու մշակութային պահպանության ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 17-ին: Երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագիրի իրականացման նպատակով տրամադրել է $510․000 դրամաշնորհ։