Եվրոպայի լիգա. «Ռոմա»-ն հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
ВидеоԵվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր»-ին:
Իտալական ակումբը հաղթեց 4:0 հաշվով:
Հանդիպման 42-րդ րոպեին թուրքական ակումբի խաղացող Ժունիոր Կայսարան դարձավ ինքնագոլի հեղինակ:
58-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը: 71-րդ րոպեին էլ Նիկոլո Ձանոլոն խփեց իր թիմի երրորդ գոլը: Հանդիպման վերջին գոլը գրանցվեց խաղավարտին. աչքի ընկավ իտալական ակումբի ֆուտբոլիստ Ջասթին Կլյուվերտը (90+3'):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի պահեստայինների թվում էր և խաղին չմասնակցեց: