Գագիկ Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի
ՏեսանյութերՍեպտեմբերի 12-ից «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայանները խաղողագործների առաջ բացել են հյուրընկալ դռները:
Ի տարբերություն նախորդ տարիներին մթերման կայանների դիմաց առաջացող հսկայական կուտակումների ու հերթերի՝ այս տարի այդպիսի խնդիր չի առաջանում:
Կոմբինատի աշխատակիցների՝ մթերումից առաջ կատարած աշխատանքի շնորհիվ խնդիրը լուծվել է ու կանոնակարգվել:
Մասիսի մթերման կետը ամբողջությամբ վերազինվել է իտալական ժամանակից սարքավորումներով, ինչի շնորհիվ մթերման գործընթացն ավելի է արագացել:
Մթերման կայան հասնելուց հաշված րոպեներ հետո գյուղացին հանձնում է խաղողը, ստանում գումարը և ուրախ հեռանում: