Ուկրաինայում 8-ամյա տղան թռել է 9-րդ հարկից՝ խուսափելով ծնողների ծեծից (լուսանկարներ)
ԱյլՈւկրաինիայի Էներհոդար քաղաքում 8-ամյա տղան թռել է բնակարանի պատուհանից՝ խուսափելով ծնողների ծեծից: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ տղան դպրոցից վերադարձել է տուն:
Հարևանները պատմում են, որ Անտոնի ծնողները մշտապես բռնության են ենթարկել երեխային: Նրանց հարևանուհի Ժաննայի խոսքով՝ այդ օրը լսել է, թե ինչպես են գոռում երեխայի վրա և ծեծում նրան:
Ծնողները նույնպես խոստովանել են, որ հաճախ են ծեծել իրենց տղային չարաճճիությունների համար: Այժմ նրանց սպասում է 5 տարվա ազատազրկում:
Դատաբժշկական փորձագետները նշել են, որ նա ընկել է գլխի վրա և մահացել է հարվածից: