Ի՞նչ է կատարվում նախատոնական Գյումրիում (լուսանկարներ)
PhotosԳյումրին գրեթե պատրաստ է Հայաստանի Հանրապետության 28-ամյակը տոնելու․ քաղաքի կենտրոնական բոլոր փողոցները զարդարվել են Հայոց եռագույնով, տարբեր հատվածներում տեղադրվել են բեմեր, որտեղ նախատեսվում են համերգներ երաժշտական տարբեր ժանրերի սիրահարների համար։
Քաղաքն արդեն հյուրընկալել է մեծ թվով զբոսաշրջիկների, հատկապես արտերկրյա, նրանք մեծ հետաքրքրությամբ շրջում , լուսանկարում էին Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքները՝ բեմի տեղադրում, համերգների փորձարկում։
Նշենք, որ բոլոր միջոցառումները կազմակերպել և իրականացնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը: Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների համար ծախսվելու է 220 միլիոն դրամ։
Նախատոնական Գյումրին՝ լուսանկարներով.