Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝ «Շնորհավոր»
Ջուսը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Աղասի Գեւորգյանի հեղինակած «Շնորհավոր» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Անդիշ Բաբաքորբան է:
Հոլովակում ներկայացված են տարբեր առիթներ՝ ավարտական օր, ծննդյան տարեդարձ եւ այլ տոնակատարություններ, որոնց դեպքում արդեն կարելի է միմյանց շնորհավորել եւս մեկ ստեղծագործությամբ:
Երգչուհու կերպարներով եւ ոճով զբաղվել են Սերժ Հարությունյանը, Մերի Հարությունյանը եւ Լիլիթ Հովնանյանը: