Նուր-Սուլթանում իրավապահները ձերբակալել են խանութ գնացող անչափահաս աղջկան (տեսանյութ)
ՏեսանյութերՂազախստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում:
Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Շիքմենտում անցկացվում են ակցիաներ չինական գործարանի կառուցման, երկրում Չինաստանի տնտեսական ազդեցության ընդլայնման և քաղաքական համակարգի ազատականացման դեմ:
Նուր-Սուլթանում ոստիկանները ձերբակալել են անչափահաս աղջկա, ով իր մոր և երկու քույրերի հետ գնալիս է եղել խանութ: Հատուկ ծառայության աշխատակիցները կարծել են, թե նա էլ է մասնակցում ցույցին և ուժի գործադրմամբ նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան:
Մայրն իր մյուս երկու երեխաների հետ փորձել է իրավապահների ձեռքից խլել դստերը: