Բուլղարուհին երեք անգամ մեծացրել է շրթունքները ավելի «ոճային» դառնալու համար (լուսանկարներ)
Բուլղարիայում բնակվող 22-ամյա Անդրեա Էմիլովա Իվանովան երեք անգամ մեծացրել է շրթունքները ավելի «ոճային» լինելու համար և պատրաստվում է կրկին մեծացնել դրանք մոտ ապագայում, գրում է DailyMail-ը:
Յուրաքանչյուր վիրահատության համար նա ծախսել է 145 ֆունտ: Անդրեայի խոսքով՝ ինքը միշտ երազել է մեծ շուրթերի մասին և այժմ գերմանական բանասիրության ուսանողուհին հպարտորեն նշում է, որ իր շուրթերն իրեն ավելի գեղեցիկ են դարձրել:
Աղջիկն Ինստագրամում ունի 15 հազար հետևորդ, ովքեր հաճախ են դրական մեկնաբանություններ թողնում նրա լուսանկարներին:
Անդրեան նշում է, որ վիրտուալ հարթակներում իր երկրպագու տղաները հաճախ են ամուսնության առաջարկներ անում իրեն:
Հարցին, թե կցանկանար աշխարհի ամենամեծ շուրթերն ունենալ՝ Անդրեան պատասխանել է. «Այո, իսկ ինչո՞ւ ոչ»: