Կորեական BTS խմբի տղաները կծառայեն բանակում
Կորեական BTS երաժշտական խմբի անդամները չեն ազատվի պարտադիր զինծառայությունից: Այս մասին հայտնում է NME-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Տղաներից առաջինը կգնա ծառայելու Կիմ Սոկ Չինը, ով առավել հայտնի է որպես Ջին:
Նշվում է, որ Կորեայում պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել միայն օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու դասական երաժիշտները, ովքեր ունեն մրցանակներ: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ պաշպանության նախարարությունն ընդառաջի տղաներին և նրանք այլ կերպ ծառայեն հայրենիքին:
Հաղորդվում է նաև, որ տղաները հաճախ են հայտարարել, որ պատրաստ են ծառայել բանակում:
BTS խումբը դեբյուտը կատարել է 2013թ. հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա Նոր Արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013թ. MelOn Music Award Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014թ. Seoul Music Awards մրցանակաբաշխությունը: